Գլխավոր էջ Նորություններ Հնդկաստանում գրանցվել է COVID-19-ով վարակման օրական դեպքերի հերթական հակառեկորդը

Հնդկաստանում գրանցվել է COVID-19-ով վարակման օրական դեպքերի հերթական հակառեկորդը

177
0

Հնդկաստանում հինգերորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակվածների թվի աճը ռեկորդային բարձր է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:

Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում վարակվել է 349 691 մարդ, շաբաթ օրը ՝ մոտ 346 786, ուրբաթ օրը այս ցուցանիշը 332 730 էր, իսկ հինգշաբթի օրը՝ 314 835:

Վերջին 72 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է գրեթե մեկ միլիոն նոր վարակակիր:

Վարակվածների թվի կայուն աճ է նկատվում Մահարաշտրա, Ութար Պրադեշ նահանգներում, Դելիի մայրաքաղաքային շրջանում (որը ներառում է Նոր Դելի)։

Ամենաբարդ իրավիճակը եղել է արևմտյան Մահարաշտրա նահանգում, որտեղ մեկ օրում հայտնաբերվել է վարակի 66191 դեպք։

Կորոնավիրուսային վարակի հետ կապված մահվան դեպքերը 24 ժամվա ընթացքում աճել են 2,812-ով։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 195 123-ի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ