Գլխավոր էջ Գլխավոր «Մամա էստեղից մարդիկ բռնեցին տարան, ասում են՝ դավաճաններ են․․․»․տանկիստ Արզումանի «վերջին» անհանգստությունը

«Մամա էստեղից մարդիկ բռնեցին տարան, ասում են՝ դավաճաններ են․․․»․տանկիստ Արզումանի «վերջին» անհանգստությունը

2719
0

Հիշում ենք ․․․

Medmedia.am-ը շարունակում է ներկայացնել արցախյան երկրորդ պատերազմում հերոսաբար զոհված մեր հայորդիներին։

Արզուման Շմավոնի Շմավոնյան, ծնվել է 2001թ-ի հունվարի 21-ին, Էջմիածնի Աղավնատուն գյուղում, հաճախել է նույն գյուղի  միջնակարգ դպրոցը։

Մեզ հետ զրույցում Արզումանի հորաքույրը՝ Լյուդան պատմեց, որ զարմիկը փոքր ժամանակ միշտ ասում էր՝ մեծանամ տանկիստ եմ դառնալու․

« Երբ 8-9-րդ դասարան էր, նպատակը չէր փոխվել, կրկին տանկիստ էր ուզում դառնալ ու էտպես էլ եղավ։ Արզումանը դպրոցն ավարտել է 18 տարեկանում, դպրոց մի փոքր ուշ է հաճախել՝ 2000 թվականի ծնված երեխաների հետ է գնացել։ Հուլիսի 5-ին, երբ քննությունները վերջացրել էր, բանակ տարան։ 2019թ-ին զորակոչվեց Հոկտեմբերյանի զորամաս, այնտեղ ծառայեց 6 ամիս, այնուհետև դեկտեմբերի 29-ին եկավ արձակուրդ 12 օրով, 2020թ-ի հունվարին նրան տարան Ղարաբաղ։ Ծառայել է Մարտունիում, եղել է տանկիստ։ Պատերազմի օրերին Արզումանս կռվել է Հադրութում, Ջաբրայիլում այնուհետև՝ Մարտունիում»։

Սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսվել է, Ազումանն իր տանկով երթ է կատարել, առաջնագծում կանգնած զինվորներին է օգնել։ Այդ գործողությունները Հադրութի շրջանում են տեղի ունեցել․

« Նա կանխել է հակառակորդի առաջխաղացումը և իր անձնակազմով խոցել է հակառակորդի զրահատեխնիկա և հետևակ։ Դա տեղի է ունեցել Հադրութում։ Հոկտեմբերի 5-6 մասնակցել է Ջաբրայիլի մարտերին, իր հմտությունների շնորհիվ 5 անգամ շրջափակումից դուրս է եկել։ Իսկ 16-ից մասնակցել է Մարտունու շրջանի մի քանի գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ Հոկտեմբերի 20-ի գիշերը Մաճկալաշեն գյուղի Ամարաս սարի մոտակայքում իր կյանքն է նվիրել հանուն Արցախի ու հայ ժողովրդի ապագայի։ Արզումանս զոհվել է անօդաչու թռչով սարքի հարվածից»,-պատմեց հորաքույրը։

«Պատերազմի ժամանակ օրը մեկ անգամ զանգում էր մայրիկին, հայրիկին, ինձ էլ էր զանգում, բայց զոհվելուց երեք օր առաջ ես հետը չէի խոսել։ Մայրիկին ասել էր՝ մամա էստեղից մարդիկ բռնեցին տարան, ասում են՝ դավաճաններ են մամա․․․»,-պատմեց տիկին Լյուդան։

Արցախի նախագահի կողմից Արզումանը պարգևատրվել է «Արիության համար» պետական մեդալով։

Ընտանեկան արխիվ՝

Զրուցեց՝ ՍՅՈՒԶԻ Ասատրյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ