Գլխավոր էջ Նորություններ Մեկնարկվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը

Մեկնարկվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը

280
0

Իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով 2004 թվականից եվրոպական տարածաշրջանում ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը:

Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը մեկնարկում է ապրիլի 26-ին և կշարունակվի մինչև մայիսի 2-ը՝ նպատակ ունենալով կարևորելու պատվաստանյութերի դերն ու նշանակությունը հանրության առողջության և բարեկեցության համատեքստում:

Այժմ, երբ հանրության ուշադրության կենտրոնում է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը և բնականոն կյանքին վերադառնալու ձգտումը, ի թիվս այլ կանխարգելիչ միջոցառումների, հատկապես կարևորվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առկայությունը, որն արդեն լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում` հնարավորություն ընձեռելով 100%-ով կանխարգելելու հիվանդության ծանր ձևերը և մահվան դեպքերը:

Ավելին այստեղ` https://www.moh.am/#1/3808

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ