Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ է վտանգավոր առավոտյան սուրճ խմելը

Ինչու՞ է վտանգավոր առավոտյան սուրճ խմելը

190
0

Առավոտյան սուրճ խմելն այդքան էլ լավ գաղափար չէ, կարծում է սննդաբան Քեթրին Քելլին (Մեծ Բրիտանիա):

Ըստ The Daily Mail-ի՝ արթնանալուց անմիջապես հետո կամ օրվա սխալ ժամին սուրճ խմելը միշտ չէ, որ աշխուժություն է հաղորդում:

«Դա կարող է ձեզ ավելի քնկոտ դարձնել, եթե սուրճ եք խմում, երբ դեռ ամբողջությամբ չեք արթնացել»,- ասել է Քելլին:

Սննդաբանը խորհուրդ է տալիս սուրճ խմել արթնանալուց ոչ շուտ, քան 30 րոպե անց: Եթե ​​դուք բավարար չեք քնել, սննդաբանը խորհուրդ չի տալիս սուրճ խմել դատարկ ստամոքսին, քանի որ դա մի քանի ժամ անց արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման կհանգեցնի:

«Բայց եթե սուրճ խմել նախաճաշից հետո, արյան մեջ շաքարը չի բարձրանա,- ասել է Քելլին:- Դրան կխանգարեն բուսական մանրաթելն ու սպիտակուցը ձեր նախաճաշից»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ