Գլխավոր էջ Նորություններ Որո՞նք են կիտրոնովի ջրի ամենաօգտակար հատկությունները

Որո՞նք են կիտրոնովի ջրի ամենաօգտակար հատկությունները

376
0

Օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջրի գործածությունը շատ կարևոր է առողջության համար, քանի որ ջուրը մարդու օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող հեղուկ է։ Բավարար քանակությամբ ջուր խմելը թույլ կտա բարելավել օրգանիզմի աշխատանքը, իսկ ջրին մի փոքր կիտրոնի հյութ ավելացնելը կօգնի էլ ավելի օգտակար դարձնել այս ըմպելիքը, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները խորհուրդ են տալիս օրն սկսել մի բաժակ կիտրոնով ջրով։ Այնուամենայնիվ կիտրոնով ջրի առանցքային օգտակար հատկությունները ոչ բոլորին են հայտնի։

Մասնագետների խոսքով՝ մաքրուր ջրով և կիտրոնի հյութով հաշված րոպեների ընթացքում պատրաստվող այս ըմպելիքը կարող է շատ օգտակար լինել ամենատարբեր խնդիրների դեմ պայքարում, սակայն դրա կարևորագույն օգտակար հատկությունը մեծ քանակությամբ վիտամին C-ի պարունակությունն է, ինչը հաճախ անտեսվում է։

Սննդաբան Էմի Սթիվենսի խոսքով՝ այս վիտամին անչափ կարևոր է օրգանիզմի համար, քանի որ ոչ միայն ամրապնդում է իմունային համակարգը, այլև նպաստում է մեծ քանակությամբ օգտակար նյութերի արտադրմանը։ Այդ նյութերի շարքին է դասվում նաև կոլագենը, որը շատ կարևոր է մաշկի առողջության պահպանման համար։

Բացի այդ, կիտրոնով ջուրը շատ կարևոր է երկաթի ճիշտ յուրացման համար, իսկ այս տարրն օրգանիզմի համար ամենակարևոր նյութերից մեկն է։

«Ես հաճախ եմ խորհուրդ տալիս օգտագործել կիտրոնով ջուրն ուտելու ընթացում երկաթի յուրացումը բարելավելու համար», – նշում է բժիշկը՝ հավելելով, որ այն հատկապես կարևոր է մարզիկների և սակավարյունություն ունեցող անձանց համար։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ