Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասել Է Ղրղզստան

Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասել Է Ղրղզստան

237
0

Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասել Է Ղրղզստան: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են երկրի առողջապահության նախարարությունում։

«Արդեն հասել Է (պատվաստանյութի առաջին խմբաքանակը): Պատվաստանյութով ինքնաթիռը վայրԷջք Է կատարել «Մանաս» օդանավակայանում»,-հայտարարել Է գերատեսչության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ «Սպուտնիկ V»-ով բնակչության պատվաստումը կսկսվի առաջիկա օրերին: Ավելի վաղ հանրապետությունում ՌԴ դեսպանությունում հայտնել Էին, որ պատվաստանյութի մատակարարումն իրականացվում Է պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի՝ 2021 թվականի փետրվարի 24-25-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում:

Ավելի վաղ մարդատար օգնության շրջանակներում հանրապետություն Էր բերվել Sinopharm չինական պատվաստանյութը, որով արդեն պատվաստվել Է մոտավորապես 10 հազար մարդ: COVID-19-ի առաջին դեպքերը Ղրղզստանուոմ հայտնվել են 2020 թվականի մարտին: Այսօրվա դրությամբ հիվանդացածների թիվը գերազանցել Է 93 հազարը: Մահացել Է ավելի քան 1,5 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ