Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի մասին բավարար իրազեկման պայմաններում անտեղի խուճապ չէր լինի․ Նարեկ Զեյնալյան

Կորոնավիրուսի մասին բավարար իրազեկման պայմաններում անտեղի խուճապ չէր լինի․ Նարեկ Զեյնալյան

3479
0

Առողջապահության նախարարությունը պետք է ավելի ակտիվ լինի բնակչությանը իրազեկելու հարցում․ այսօր ժողովուրդը տարբեր տեղերից ինֆորմացիա է ստանում, որոնք հիմնականում չեն համապատասխանում իրականությանը, և առաջանում է որոշակի խուճապային իրավիճակ։ Այս ամենի մասին են փաստում դեղատներում դիմակների բացակայությունը, որոնք մարդիկ գնում են մեծ քանակներով և կուտակում են տանը։

Այս մասին 1in.am-ի տաղավարում խոսել է Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

Լրագրողի այն հարցին՝ արդյո՞ք դա բիզնեսի նոր մեխանիզմ չէ, և դիմակներն արդյո՞ք չեն արտահանվում Չինաստան, Նարեկ Զեյնալյանն ընդգծեց, որ Չինաստանը Հայաստանի դիմակների կարիքն ամենևին չունի։

«Վստահեցնում եմ, որ Հայաստանի քանակները այնքան շատ չեն, որ կարիք լինի արտահանել Չինաստան։  Այսուհանդերձ, մեր երկրում կան որոշակի քանակի պահեստավորված բժշկական դիմակներ, և հիմա միջոցներ են ձեռնարկվում նաև հավելյալ դիմակներ ներկրելու համար»,-նշեց Նարեկ Զեյնալյանը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ