Գլխավոր էջ Նորություններ Իրանից ստացած ցանկացած տեղեկություն վերլուծվում է, իսկ սահմանը հատած անձինք վերահսկվում են․Նարեկ...

Իրանից ստացած ցանկացած տեղեկություն վերլուծվում է, իսկ սահմանը հատած անձինք վերահսկվում են․Նարեկ Զեյնալյան

746
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է, որ նոր կորոնավիրուսի վարակը կարող է վերածվել պանդեմիայի։

Հայաստանում կորոնավիրուսի հնարավոր վարակման դեպքերի, Իրանում տիրող իրավիճակի մասին 1in․am-ի տաղավարում խոսել է Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

Նրա պնդմամբ՝  Հայաստանում վարակվածներ չկան։

«Պաշտոնապես արձանագրեմ, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված կամ հիվանդ անձանց ոչ մի եեպք չի գրանցվել։ Ամենօրյա ռեժիմով Իրանից ստացված տեղեկությունները վերլուծության են ենթարկվում, այդ թվում և հիվանդների թվաքանակը, և՛ հիվանդության տարածման աագությունը, և՛ հիվանդության ակտիվությունը, ինչպես նաև շղթայական կապը, թե որտեղից է առաջինը մուտք գործել Իրանի տարածք»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Իրանի հետ սահմանը փակելուն Նարեկ Զեյնալյանը նշեց, որ բեռնափոխադրող մեքենաների համար սահմանը բաց է, բայց պետք է հասկանալ, որ վարորդների համար հսկողություն սահմանելը մեկ այլ հարց է, իսկ հարյուրավոր կամ հազարավոր մարդկանց հսկելը՝  լրիվ ուրիշ հարց։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ