Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր ուտելիքներն են վտանգավոր դատարկ ստամոքսին ուտելու դեպքում

Ո՞ր ուտելիքներն են վտանգավոր դատարկ ստամոքսին ուտելու դեպքում

185
0

Սննդաբանները նշել են այն սնունդը, որը վտանգավոր է ուտել դատարկ ստամոքսին: Այս մասին հայտնում է 74.ru հրատարակությունը՝ հղում կատարելով ռուս գիտնականների ուսումնասիրությանը:

Առավոտյան ջուր խմելու սովորությունը համարվում է օգտակար, այնուամենայնիվ, մասնագետների կարծիքով, դա կարող է նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Դա բացատրվում էր ջերմաստիճանով: Սառը ջուրը դատարկ ստամոքսին խորհուրդ չի տրվում ստամոքսի կամ սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց: 65 աստիճանից բարձր ջերմաստիճան ունեցող ջուրը պարբերաբար խմելու դեպքում վնասում է լորձաթաղանթը, իսկ հաճախակի այրվածքներն առաջացնում են աննորմալ բջիջներ, որոնք, ի վերջո, կարող են չարորակ դառնալ:

Սուրճը, ըստ գիտնականների, խթանում է ստամոքսում թթվի ավելացումը և գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը, որն առաջացնում է սրտխառնոց և այրոց: Գրգռված աղիքի համախտանիշ ունեցող մարդկանց մոտ սուրճը կարող է վատթարացնել ախտանշանները՝ որովայնի սպազմեր, վքածություն և մարսողական խանգարումներ ու գազեր:

Նշվում է, որ օրգանիզմը մեծ էներգիա է ծախսում միսը, ինչպես նաև ցանկացած կենդանական սպիտակուց մարսելու վրա: Հացաբուլկեղեն և ալյուրով պատրաստված ուտելիքներ նույնպես խորհուրդ չի տրվում ուտել դատարկ ստամոքսին: Սննդաբաններն այս սնունդն անվանում են «ճարպակալման ուղիղ ուղի»: Դա կարող է առաջացնել նաև արյան շաքարի բարձրացում:

Խորհուրդ չի տրվում հյութեր խմել դատարկ ստամոքսին, քանի որ դրանք բջջանյութից զուրկ են. դա կարող է ուժեղ հարված հասցնել ենթաստամոքսային գեղձին: Բացի այդ, սոված օրգանիզմն այդ ըմպելիքն ընկալում է որպես սնունդ և սկսում է զգալի քանակությամբ ինսուլին արտադրել:

Թթու մրգերն ու հատապտուղները պարունակում են բազմաթիվ թթուներ, որոնք կարող են վնասակար լինել սոված փորին ուտելիս: Դատարկ ստամոքս ընկնելու դեպքում դրանք կարող են այրոց առաջացնել և հանգեցնել ալերգիայի, խոցերի կամ գաստրիտի: Սննդաբանները չեն ուսումնասիրել բանջարեղենի առանձին տեսակներ, քանի որ, նրանց կարծիքով, վնասակար կարող են լինել գրեթե բոլորը դատարկ ստամոքսին ուտելու դեպքում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ