Գլխավոր էջ Նորություններ Որո՞նք են ծերացման երեք փուլերը

Որո՞նք են ծերացման երեք փուլերը

259
0

Մարդու օրգանիզմը ծերանում է ոչ թե ամեն օր, այլ փուլային կերպով, պնդում են Սթենֆորդի համալսարանից գիտնականները: Ըստ նրանց՝ ծերացման 3 փուլ կա:

Focus-ի հաղորդմամբ՝ գիտնականներն ուսումնասիրել են 18-95 տարեկան 4263 մարդու արյան պլազման: 3000 տարբեր տեսակի սպիտակուցների ուսումնասիրությունից հետո նրանք եզրակացության են եկել, որ դրանց մասնաբաժինը չի փոխվել տասնամյակներ շարունակ:

Սակայն 34, 60  եւ 78 տարեկան մարդկանց մոտ հայտնաբերվել են զգալի փոփոխություններ սպիտակուցային մակարդակում: Տվյալ տատանումները կարող են կապված լինել ընդհանուր առմամբ օրգանիզմում փոփոխությունների հետ, ասվում է հետազոտության մեջ:

Գիտնականների խոսքով՝ դեռ հայտնի չէ՝ ինչպես են սպիտակուցները կամ արյան կազմն ազդում ծերացման վրա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ