Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսով հիվանդացությունն աշխարհում աճում է 8-րդ շաբաթն անընդմեջ․ ԱՀԿ

Կորոնավիրուսով հիվանդացությունն աշխարհում աճում է 8-րդ շաբաթն անընդմեջ․ ԱՀԿ

179
0

Կորոնավիրուսով հիվանդացությունն աշխարհում աճում է 8-րդ շաբաթն անընդմեջ։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Ժնևում ճեպազրույցի ժամանակ։

«COVID-19-ի դեպքերի թիվն աճում է 8-րդ շաբաթն անընդմեջ, ստացվել են տեղեկություններ 5․2 մլն դեպքի մասին»,-նրա խոսքերն է մեջբերում RT-ն։

Գեբրեյեսուսի խոսքով՝ վարակակիրների շրջանում մահացությունն աճում է 5-րդ շաբաթն անընդմեջ։ Մեկ շաբաթում տեղեկություններ են ստացվել ավելի քան 3 մլն մահվան դեպքերի մասին։

Երեկ ԱՀԿ-ն 3 ամսով երկարացրել է գլոբալ առողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմը։ ԱՀԿ մասնագետները խորհուրդ չեն տալիս միջազգային թռիչքների համար պահանջել պատվաստման հավաստագիր, քանի որ դա կարող է խորացնել անհավասարությունը տեղաշարժի ազատության հարցում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ