Գլխավոր էջ Նորություններ «Pfizer» պատվաստանյութ ստանալուց հետո տղամարդը մահացել է

«Pfizer» պատվաստանյութ ստանալուց հետո տղամարդը մահացել է

336
0

Անցյալ շաբաթ Էստոնիայի դեղերի խորհուրդը հաղորդագրություն է ստացել սրտի հիվանդություն ունեցող 86-ամյա տղամարդու մահվան մասին, որը գրանցվել է «Pfizer / BioNtech»- ի «Comirnaty» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալուց հետո։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով գործակալության մամուլի ծառայությունը:

«Պատվաստումից հետո գիշերը նրա մոտ նկատվել է համային զգայունության խախտում, կուլ տալու խնդիրներ, երկրորդ օրը քրտինք, փսխում, արյան ճնշման անկում և երրորդ օրը ուշաթափություն: Հիվանդանոցում հիվանդի մոտ ախտորոշվել է սրտի կաթված, ինչը հանգեցրել է հանկարծակի մահվան», — ասվում է հաղորդագրության մեջ:

Չնայած մահացած տղամարդու  բժիշկը, կարծես, կապ չունի պատվաստանյութի հետ, վարչությունը կարծում է, որ «ջրազրկումը կարող էր հանգեցնել սրտի անբավարարության և սրտի կաթվածի»:

Ընդհանուր առմամբ, անցյալ շաբաթ վարչությունը ստացել է «Pfizer / BioNtech» պատվաստանյութի վերաբերյալ 31 հաղորդում, որից երկուսը համարվում են լուրջ:

Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալուց յոթ րոպե անց մեկ հիվանդի մոտ առաջացել է կոկորդի այտուց, սակայն հիվանդը վերականգնվել է: Երկրորդ հիվանդը ուշագնաց է եղել և գանգի վնասվածք ստացել՝ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո հինգերորդ օրը. այս հիվանդը նույնպես վերականգնվում է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ