Գլխավոր էջ Նորություններ Օրական քանի՞ ընկույզ կարելի է ուտել

Օրական քանի՞ ընկույզ կարելի է ուտել

362
0

Խորհուրդ է տրվում օրական ոչ ավելի, քան 60 գրամ ընկույզ օգտագործել, պնդում է Սննդի եւ կենսատեխնոլոգիայի դաշնային հետազոտական կենտրոնի (Ռուսաստան) սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Նատալյա Դենիսովան:

«Արգումենտի ի ֆակտի» պարբերականի փոխանցմամբ, ըստ փորձագետի, ընույզի օրական նորմը 30-50 գրամ է կազմում, իսկ ավելի քան 60 գրամը՝ «լրացուցիչ կալորիաներ են»:

Համարվում է, որ ընկույզը, չնայած ճարպի եւ կալորիաների մեծ քանակին, նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ ընկույզի կանոնավոր օգտագործումը 60-70 տարեկան հասակում նվազեցնում է աթերոսկլերոզի եւ սրտանոթային այլ հիվանդությունների զարգացման հավանականությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ