Գլխավոր էջ Նորություններ Թալինի ԲԿ-ի վերակառուցման համար պետբյուջեից կտրամադրվի շուրջ 1․5 մլն ՀՀ դրամ

Թալինի ԲԿ-ի վերակառուցման համար պետբյուջեից կտրամադրվի շուրջ 1․5 մլն ՀՀ դրամ

258
0

Մարզային առողջապահական համակարգի օպտիմալացման և արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել Արագածոտնի մարզի Թալինի բժշկական կենտրոնը (շուրջ 3848 քմ): Այն նաև կբարեկարգվի, կկառուցվեն կաթսայատուն` շուրջ 479 քմ և նախկին դիահերձարանի մասնաշենքի տեղում նոր դիահերձարան` շուրջ 180 քմ։

Պետական բյուջեից բժշկական կենտրոնի վերակառուցման համար կտրամադրվի շուրջ միլիոն 500 հազար ՀՀ դրամ:

Հաշվի առնելով կենտրոնի ներկայիս շենքային պայմանները, զբաղվածության ցածր ցուցանիշները` արդիականացումից հետո այն կունենա ընդհանուր 30 և ինտենսիվ թերապիայի 5 մահճակալ, ևս 2-ը ընդունարանում՝ անհետաձգելի բժշկական օգնության համար:
Շինարարական աշխատանքները կտևեն 2.5 տարի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ