Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ պետք է իմանալ ԹՔՕՀ հիվանդության մասին

Ի՞նչ պետք է իմանալ ԹՔՕՀ հիվանդության մասին

390
0

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) վտանգավոր ախտորոշում է, որն առավել հաճախ հանդիպում է ծխող մարդկանց մոտ: Սակայն վերջերս այն սկսել են ախտորոշել նաեւ չծխողների մոտ: Ըստ գերմանական Wunderweib ամսագրի, դրա պատճառը կարող է թաքնված լինել ռիսկի այնպիսի գործոնների մեջ, ինչպիսիք են պասիվ ծխելը, գենետիկ հակումը, օդի աղտոտվածությունը, ավտոմեքենաների արտանետումները եւ հաճախակի շնչառական վարակները (օրինակ՝ թույլ իմունային համակարգի պատճառով):

Ավելին, հետազոտությունները ցույց են տվել, որ նիտրիտով մշակված մթերքների (օրինակ՝ երշիկեղենի) հաճախակի օգտագործումը նույնպես մեծացնում է ԹՔՕՀ-ի զարգացման ռիսկը:

Ռիսկի խմբերը

ԹՔՕՀ-ն ավելի հաճախ է հանդիպում, քան ասթման, թոքաբորբը եւ թոքերի քաղցկեղը միասին վերցրած, եւ այս հիվանդությամբ կարող է տառապել 40 տարեկանից բարձր բոլոր մարդկանց քառորդ մասը: Տղամարդիկ ավելի հաճախ են հիվանդանում, քան կանայք: Առավել հաճախ հիվանդությունն առաջին անգամ ծագում է 40-55 տարեկան հասակում: Ռիսկի խմբում են նաեւ ծխողները եւ այն մարդիկ, ովքեր աշխատավայրում ստիպված են շնչել պոտենցիալ վտանգավոր հոտեր եւ գոլորշիներ:

ԹՔՕՀ-ի ախտանիշները

ԹՔՕՀ ունեցող շատ հիվանդներ չեն գիտակցում, որ հիվանդ են, քանի որ ախտանիշները սովորաբար շատ դանդաղ են զարգանում:

Ժամանակագրական կարգով ԹՔՕՀ-ի ախտանիշները մոտավորապես այսպես են դրսեւորվում՝

  • ծանր շնչառություն ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ,
  • հազ եւ խորխ,
  • բրոնխների գերզգայունություն (հաճախ թոքերի ինֆեկցիաներ են առաջանում),
  • քաշի կորուստ, աշխատունակության անկում,
  • մկանային զանգվածի թուլացում,
  • սրտանոթային համակարգի փոփոխություններ,
  • թթվածնային հյուծում (հիպոքսեմիա),
  • ոտքերի այտուց,
  • պարբերաբար բորբոքում օրգանիզմում,
  • հորմոնների (հատկապես տեստոստերոնի) արտադրության նվազում:

Պացիենտների 40-70%-ը նաեւ բախվում են հոգեբանական խնդիրների, ինչպիսիք են տագնապը եւ դեպրեսիան:

Բուժվո՞ւմ է արդյոք ԹՔՕՀ-ը

Հիվանդությունը համարվում է անբուժելի, սակայն գրագետ եւ ժամանակին սկսված բուժումը կարող է բարելավել կյանքի որակը եւ դանդաղեցնել հիվանդության ընթացքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ