Գլխավոր էջ Նորություններ Թուրքիան հաստատեց իր տարածքում «Սպուտնիկ V»-ի արտադրությունը

Թուրքիան հաստատեց իր տարածքում «Սպուտնիկ V»-ի արտադրությունը

145
0

Թուրքիան հավանություն է տվել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութերի արտադրությանը: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է «Yeni Şafak»-ը՝ վկայակոչելով կորոնավիրուսի դեմ պայքարի գիտական խորհրդի անդամ դոկտոր Աֆշին Էմրե Կայիպմազին:

«Հետազոտությունից հետո հավանություն է տրվել Թուրքիայում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մինչ այդ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել էր, որ ռուսական դեղամիջոցների առաքումը երկիր կարող է սկսվել չորս-հինգ ամիս հետո: Նա նշել էր, որ պատվաստանյութերի փորձարկումների միջանկյալ արդյունքը «կարծես դրական է»:

Ռուսաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը գրանցեց պատվաստանյութ COVID-19-ի դեմ: Դեղը պատրաստվել է Գամալեայի անվան հետազոտությունների կողմից` Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի հետ միասին և ստացել «Սպուտնիկ V» անվանումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ