Գլխավոր էջ Նորություններ Պատվաստումները սկսելուց հետո հիվանդացության և մահացության ցուցանիշներն աճ են գրանցել

Պատվաստումները սկսելուց հետո հիվանդացության և մահացության ցուցանիշներն աճ են գրանցել

672
0

Վերջին 7 օրվա ընթացքում, ցանկացած այլ շաբաթվա հետ համեմատած, ավելի շատ մարդկանց մոտ է ախտորոշվել COVID-19,- այս մասին գրում է Bloomberg-ը։

Ընդհանուր առմամբ հիվանդների թիվն անցել է 5,2 միլիոնից։
Համատարած պատվաստումները սկսելուց հետո հիվանդացության և մահացության ցուցանիշների ավելացումը սկսել է անհանգստացնել մասնագետներին։

Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտությունները ցույց են տալիս, որ ինֆեկցված մարդկանց թիվը, նախորդ շաբաթվա համեմատ, ավելացել է 12%-ով ։
Վերջին ամսվա ընթացքում մահերի թիվը նույնպես ավելացել է` կազմելով 82.000 դեպք մեկ շաբաթվա ընթացքում, ինչը միջինում կազմում է օրեկան 12.000 դեպք։


Թրոմբոզի դեպքերը, որոնք նկարագրվում են Johnson & Johnson and AstraZeneca Plc պատվաստանյութերի կիրառման արդյունքում, մարդկանց մոտ պատվաստանյութերի նկատմամբ անվստահություն են ձևավորել` ինչը խնդիրներ է առաջացնում աշխարհի բոլոր երկրների ղեկավարներ մարմինների համար։

Ստացվում է, որ պատվաստանյութերի կիրառումը բերեց ոչ թե հիվանդացության ու մահացության նվազեցման, այլ ընդհակառակը։ Այստեղ տեղին է հիշել հանրության մեջ շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե պատվաստանյութերը կարող են դառնալ վարակի տարածման պատճառ։

Քաղաքացիները, COVID-19 պատվաստումից հետո, սպասում են զննման սրահում. Richmond, California, 15 ապրիլ, ֆոտոն` David Paul Morris/Bloomberg

Մանրամասները` սկզբնաղբյուրում.

https://www.bloomberg.com/news/articles/2021-04-19/global-covid-infections-hit-weekly-record-despite-vaccinations?utm_source=telegram&utm_medium=msg&utm_campaign=telegram&sref=4ZGeBqkb

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ