Գլխավոր էջ Նորություններ Ճարպակալված լյարդով մարդկանց մոտ քաղցկեղի ռիսկը մեծանում է

Ճարպակալված լյարդով մարդկանց մոտ քաղցկեղի ռիսկը մեծանում է

282
0

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն ունեցող պացիենտների մոտ լյարդի քաղցկեղի ռիսկը 17 անգամ մեծանում է: Այս մասին են վկայում Hepatology ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, Կառոլինայի ինստիտուտի եւ Կոլումբիայի համալսարանի գիտնականները վերլուծել են գրեթե 40 000 պացիենտների տվյալները, որոնց հետեւել են 1966- 2016 թվականներին: Այդ ժամանակահատվածում նրանցից գրեթե 9000-ի մոտ հայտնաբերվել է լյարդի հյուսվածքաբանորեն հաստատված ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն (NAFLD):

Հետազոտությունը պարզել է, որ ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը 27%-ով մեծացնում է ցանկացած տեսակի քաղցկեղի հավանականությունը: Ռիսկի մեծ մասը բաժին է ընկնում լյարդի քաղցկեղին՝ դրա զարգացման հավանականությունը 17 անգամ ավելին է, քան այն մարդկանց մոտ, ովքեր չունեն այս հիվանդությունը: Հետաքրքիր է, որ այս ռիսկը սկսում է աճել հիվանդության վաղ փուլերում:

Ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը կապված է նաեւ ենթաստամոքսային գեղձի, երիկամների, միզապարկի չարորակ ուռուցքների եւ մելանոմայի ռիսկի փոքր աճի հետ, բայց ոչ այլ տեսակի քաղցկեղների։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ