Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների համար պատվաստանյութի ընդամենը մեկ դեղաչափ կպահանջվի

Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների համար պատվաստանյութի ընդամենը մեկ դեղաչափ կպահանջվի

203
0

Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների համար կարող է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ընդամենը մեկ դեղաչափ պահանջվել: Այս մասին ասվում է Penn Institute of Immunology-ից մասնագետների հետազոտության մեջ, որը հրապարակվել է Science Immunology ամսագրում:

Ինչպես հայտնում է Medicalxpress.com-ը, մարդկանց մոտ, ովքեր դեռ չեն վարակվել կորոնավիրուսով, լիարժեք իմունային պատասխան չի նկատվում մինչ այն պահը, քանի դեռ նրանք չեն ստացել երկրորդ դեղաչափը:

Մարդու իմունային պատասխանը պատվաստանյութին հանգեցնում է երկու հիմնական արդյունքի՝ արագ իմունիտետն ապահովող հակամարմինների արտադրում, եւ հիշողության B-բջիջների ձեւավորում:

Սա առաջին հետազոտությունն է, որը ցույց է տալիս, թե ինչպես է հիշողության B-բջիջների արձագանքը տարբերվում պատվաստումից հետո մարդկանց մոտ, որոնք ավելի վաղ տարել են վարակը՝ համեմատած նրանց հետ, ովքեր չեն վարակվել կորոնավիրուսով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ