Գլխավոր էջ Նորություններ Հերթափոխային աշխատանքը բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը

Հերթափոխային աշխատանքը բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը

216
0

Լիսաբոնի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մարդու աշխատանքային ժամերի անհամապատասխանությունը նրա բնական կենսաբանական ժամեր հետ կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականության բարձրացման, գրում է med2.ru կայքը։

«Մեր աշխատանքը ցույց է տվել, որ աշխատակցի կենսաբանական ժամերի հետ չհամաժամանակեցված աշխատանքային գրաֆիկը հանգեցնում է սրտային հիվանդությունների զարգացման վտանգի բարձրացման», – նշել է հետազոտության հեղինակ Սառա Գամբոա Մադեյրան։

Հետազոտությանը մասնակցել է Պորտուգալիայում մեծածախ առևտրի պահեստներում աշխատող ավելի քան 300 աշխատակից։ Աշխատակազմն աշխատում էր վաղ առավոտյան (ժամը 6։00-15։00-ն ընկած ժամանակահատվածում), ուշ երեկոյան (ժամը 15։00-00։00-ն ընկած ժամանակահատվածում) և գիշերվա ժամերին (ժամը 21:00-6:00-ն ընկած ժամանակահատվածում)։ Արդյունքում հետազոտությունները ցույց են տվել, որ աշխատաժամերի ու կենսաբանական ժամերի միջև անհամապատասխանության առավել բարձր մակարդակը կապված էր սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկային խմբում հայտնվելու վտանգի հետ։ Պարզվել է, որ անհամաչափության յուրաքանչյուր մեկ հավելյալ ժամը բարձրացնում է վտանգը 31 տոկոսով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ