Գլխավոր էջ Նորություններ Ռուսական կողմը իրանական կողմին կմատակարարի 60 միլիոն դեղաչափ «Спутник V» պատվաստանյութ

Ռուսական կողմը իրանական կողմին կմատակարարի 60 միլիոն դեղաչափ «Спутник V» պատվաստանյութ

191
0

Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամը եւ Իրանի Առողջապահության նախարարությունը պայմանագիր են ստորագրել, որով ռուսական կողմը իրանական կողմին կմատակարարի 60 միլիոն դեղաչափ «Спутник V» պատվաստանյութ։ Այս մասին «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Մոսկվայում իրանական դեսպան Քյազեմ Ջալալին։

Ըստ դեսպանի, դա բավարար քանակություն է 30 միլիոն մարդու պատվաստման համար։ Մատակարարումներ իրականացվելու են հունիս-դեկտեմբեր ամիսներին։ Միաժամանակ նաեւ Մոսկվան եւ Թեհրանը պայմանավորվել են Իրանի տարածքում ռուսական պատվաստանյութի արտադրությունը կազմակերպելու հարցում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ