Գլխավոր էջ Գլխավոր Սիսիանի նոր ԲԿ-ն կազմված կլինի 2 մասնաշենքից. ԱՆ

Սիսիանի նոր ԲԿ-ն կազմված կլինի 2 մասնաշենքից. ԱՆ

703
0

Մարզային առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնի վերակառուցումը (շուրջ 3010քմ), կցակառույցի կառուցում (շուրջ 1412 քմ) և հագեցումը ժամանակակից բժշկական սարքավորումներով։

Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում, 39 մահճակալ հզորությամբ բազմաֆունկցիոնալ կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ստացիոնար ու ամբուլատոր ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով, կսպասարկի մարզի բնակչությանը։

Մահճակալների թիվը` 39 (ինտենսիվ 5, անհետաձգելի բուժօգնության 2 մահճակալ):

Սիսիանի նոր ԲԿ-ն կազմված կլինի 2 մասնաշենքից:

Կունենա մի քանի բաժանմունք.

  1. թերապևտիկ
  2. մանկական
  3. շտապօգնության
  4. ինտենսիվ թերապիայի
  5. ախտորոշման
  6. մանկաբարձագինեկոլոգիական
  7. ինֆեկցիոն
  8. վիրաբուժական:

Վերակառուցված կենտրոնը կմատուցի նաև ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ