Գլխավոր էջ Նորություններ Եվս 4 մահ է գրանցվել AstraZeneca դեղամիջոցի պատվաստումից հետո

Եվս 4 մահ է գրանցվել AstraZeneca դեղամիջոցի պատվաստումից հետո

216
0

Իտալիայում թրոմբոզի հետևանքով արձանագրվել է 4 մահ շվեդա-բրիտանական AstraZeneca ֆիրմայի Vaxzevria դեղամիջոցի պատվաստումից հետո,-հաղորդում է իտալական դեղագործական Aifa ընկերությունը:

Մահվան դեպքերը գրանցվել են պատվաստումից 2 շաբաթ անց: Ընդհանուր առմամբ Իտալիայում ավելի քան 14 մլն պատվաստում է կատարվել: Ավելի քան 10 մլն մարդ՝ բնակչության 16.4 տոկոսը, ստացել է առաջին դեղաչափը, իսկ 4 մլն մարդ ստացել է նաև երկրորդ դեղաչափը:

Ամենամեծ պահանջարկն ունի Pfizer ֆիրմայի BioNTech պատվաստանյութը, որով պատվաստվել է ավելի քան 12 մլն մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ