Գլխավոր էջ Նորություններ Կարո՞ղ են արդյոք գլխի վնասվածքները մեծացնել ինսուլտի հավանականությունը

Կարո՞ղ են արդյոք գլխի վնասվածքները մեծացնել ինսուլտի հավանականությունը

194
0

Գանգուղեղային վնասվածքից հետո առաջին ամիսներին մարդը կարող է ինսուլտի ակտիվ կանխարգելման կարիք ունենալ, ինչպես ցույց է տվել International Journal of Stroke-ում հրապարակված նոր հետազոտությունը:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, ավելի վաղ հետազոտողներն արդեն կապել էին այդ վնասվածքները դեմենցիայի, Պարկինսոնի հիվանդության, էպիլեպսիայի եւ որոշ այլ հիվանդությունների ռիսկի մեծացման հետ: Բացի այդ, գիտնականները ենթադրել են, որ տրավմաները կարելի է համարել ինսուլտի զարգացման ռիսկի անկախ գործոն:

Նոր գիտական հետազոտության հեղինակները վերլուծել են գանգուղեղային վնասվածքների եւ ինսուլտի կապի վերաբերյալ 18 հետազոտությունների արդյունքները, որոնք կատարվել են չորս երկրներում, եւ պարզել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր գլխի վնասվածքներ են ունեցել, դրանից հետո հաջորդ 5 տարում ինսուլտի ռիսկը բարձր է եղել 86%-ով՝ համեմատած այն մարդկանց ռիսկի հետ, ովքեր տրավմաներ չեն ստացել: Ավելին, վտանգն առավել մեծ է առաջին 4 ամիսների ընթացքում:

Հետազոտության տվյալները վկայում են, որ գանգուղեղային վնասվածքը ինսուլտի ռիսկի գործոն է` անկախ տրավմայի տեսակից եւ ծանրությունից: Սա կարեւոր տեղեկատվություն է, քանի որ գլխի վնասվածքների մեծ մասը (70-90%) թեթեւ է լինում: Գիտնականներն ընդգծում են, որ դրանց պետք է լուրջ վերաբերվել, նույնիսկ եթե պացիենտները արագ ապաքինվում են դրանցից հետո:

Ուսումնասիրության մեջ ներառված հետազոտությունները ցույց են տվել նաեւ, որ որոշ դեղամիջոցներ նվազեցնում են ինսուլտի հավանականությունը գանգուղեղային վնասվածքից հետո: Այդ դեղերի թվում են հակակոագուլյանտները, ստատինները, վիտամին K-ի անտագոնիստները: Որոշ տեսակի հակադեպրեսանտների օգտագործումն, ընդհակառակը, կապված է ռիսկի բարձրացման հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ