Գլխավոր էջ Նորություններ Ընդեղենի և մսի շաքարային նյութը կարող է արդյունավետ լինել ուղեղի քաղցկեղի դեմ

Ընդեղենի և մսի շաքարային նյութը կարող է արդյունավետ լինել ուղեղի քաղցկեղի դեմ

355
0

Մսի, հացահատիկի եւ ընդեղենի մեջ պարունակվող շաքարային IP6 նյութի օգնությամբ գիտնականները կարողացել են դանդաղեցնել մեդուլոբլաստոմայի՝ ուղեղի քաղցկեղի ամենաագրեսիվ ձեւերից մեկի աճի տեմպը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս նյութը քաղցկեղի բջիջներին զրկում է կարեւոր սննդանյութերի հասանելիությունից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications գիտական ամսագրում:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, գիտնականներն աշխատել են G4 մեդուլոբլաստոմայի ենթատեսակի հետ: Նրանք վերլուծել են դրա գենոմը, եւ նրանց ուշադրությունը գրավել է BMI1 գենը, որը վերահսկում է արյան եւ նյարդային համակարգի որոշ տեսակի ցողունային բջիջների բաժանումը, ինչպես նաեւ ազդում է մեծահասակ նեյրոններում ԴՆԹ-ի աշխատանքի վրա: Մեդուլոբլաստոմայի զարգացման հետ մեկտեղ նրա ակտիվությունը կտրուկ ավելանում է, չնայած BMI1-ի կառուցվածքը չի փոխվում:

Գիտնականների կարծիքով՝ ակտիվության այս աճը կապված է էպիգենետիկ նշումների կառուցվածքի փոփոխության հետ, ինչը հանգեցնում է քաղցկեղի բջիջների նյութափոխանակության փոփոխության, դրանց աճի եւ բաժանման արագացման: Սակայն այս նույն փոփոխությունները քաղցկեղի բջիջները խոցելի են դարձրել ինոզիտոլ հեքսաֆոսֆատի (IP6) նկատմամբ:

Փորձը ցույց է տվել, որ IP6-ի օգտագործումը կտրուկ իջեցրել է քաղցկեղի բջիջների աճի տեմպը եւ ավելի արդյունավետ դարձրել հակաքաղցկեղային միջոցը (ցիսպլատին): Փորձերը ցույց են տվել, որ ցիսպլատինի եւ IP6-ի համադրության օգտագործումը հանգեցրել են է նրան, որ ներմուծված քաղցկեղային բջիջներով կրծողները գոյատեւել են՝ ի տարբերություն կենդանիների վերահսկվող խմբի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ