Գլխավոր էջ Նորություններ Նախարարը փորձում է իրենից սարքել «սակրալ» զոհ և քողարկել իր ապիկարությունը․ Գևորգ...

Նախարարը փորձում է իրենից սարքել «սակրալ» զոհ և քողարկել իր ապիկարությունը․ Գևորգ Գրիգորյան

872
0

«Առաջին դեպքը չէ, երբ ձեր սրտի նախարարը կերած «բողկերի» համար  հայտնվում է պաշտոնանկության եզրին:
Չեմ ցանկանում այդ դեպքերը թվարկել, քանի որ դուք ինձանից լավ եք հիշում դրանք:

Յուրաքանյուր անգամ նա փորձում է «արդարանալ» նրանով, որ իր դեմ «դավադիր» ուժեր են գործում: Սկզբում մեղադրում էր ինձ և մնացած ընդիմախոսներին, ասելով, որ մենք «սև» ենք, հետո մեղադրում էր Միքայել Մինասյանին` ասելով, որ նա վրեժ է լուծում հոր համար, հետո սկսեց մեղադրել Արմեն Մուրադյանին և այդպես շարունակ…
Հիմա` հերթական անգամ տապալվելուց հետո վերը նշված բոլոր «մեղադրյալները» անմեղ են, քանի որ որևէ կապ չունեն ոչ կորոնավիրուսի հետ ոչ էլ կապ ունեն նախարարի մասնագիտական տգիտության և գործելու անկարողության հետ ու փաստացի նա անզոր է նրանց մեղադրել:

Բայց հիմա հայտնվել են այլ «մեղադյալներ», մասնավորապես` ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, ով կառուցողական քննադատությամբ էր հանդես գալիս նախարարի ապիկար ծրագրերի ներկայացման պարագայում, Տիգրան Ավինյանը, ով որևէ կապ չունի առողջապահության հետ, Արարատ Միրզոյանը, ով ևս կապ չունի առողջապահության հետ և իհարկե Աննա Հակոբյանը:

Իր թիմակիցներին մեղադրելով, նախարարը փորձում է իրենից սարքել «սակրալ» զոհ և քողարկել իր ապիկարությունը ու իրավիճակին տիրապետելու անկարողությունը ինչ-որ մեղավորներով:
Իմ համոզմամբ, մամուլում այսօր տեղ գտած հոդվածը նախարարի պաշտոնանկության վերաբերյալ` հենց նախարարի «պատվերն» է և կոչված է իր խայտառակությունը քողարկելու»:

Գրառումը՝ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբության էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ