Գլխավոր էջ Նորություններ Արսեն Թորոսյանը ծաղրում է ազգ-բանակ գաղափարը. Գևորգ Գրիգորյան

Արսեն Թորոսյանը ծաղրում է ազգ-բանակ գաղափարը. Գևորգ Գրիգորյան

995
0

«Շատ տարօրինակ է, երբ նախարարը իր ուղիղ եթերում  ասում է, թե Իրանի հետ սահման փակելը էֆեկտիվ մեթոդ չէ, իսկ հետո հանդուրժում է կառավարության ղեկավարի կողմից այդ ոչ էֆեկտիվ մեթոդի կիրառումը: Հիմա ստացվում է՝ կամ առողջապահության նախարարը ստում էր, կամ էլ կառավարությունն է սխալ քայլ արել »,- այս մասին իր ուղիղ եթերում ասել է «Կոնսիլիում» հասարակական կազմակերպության հիմնադիր Գևորգ Գրիգորյանը՝ նշելով, որ առաջին անգամ այս մեթոդի կիրառման մասին ինքն է խոսել թե՛ հարցազրույցների ժամանակ, թե՛ իր անձնական էջում:

Նրա կարծիքով՝ ասել, որ սահմանը փակելը արդյունավետ մեթոդ չէ, իսկ 2 ժամ անց սահման փակելը պետական մակարդակով անլրջություն է ներշնչում, որի պատճառով էլ մարդիկ կորցնում են իրենց վստահությունը պետության խոսքի նկատմամբ:

«Քաղաքացիների անհանգստությունը արդարացված է, նրանք չունեն բժշկական կրթություն և չեն պատկերացնում՝ ինչ է կորոնավիրուսը, ինչպես են պայքարելու դրա դեմ: Իսկ այդ ընթացքում առողջապահության նախարարը  իր անձնական էջով գրառում է կատարում՝ հեշթեգով գրելով ազգ էպիդեմիոլոգ՝ դրանով էլ ծաղրելով ազգ-բանակ գաղափարը»,- ընդգծել է Գրիգրյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ