Գլխավոր էջ Նորություններ Կոչ եմ անում նախարարին միջինացված տվյալներ չհրապարակել. Գևորգ Գրիգորյան

Կոչ եմ անում նախարարին միջինացված տվյալներ չհրապարակել. Գևորգ Գրիգորյան

1344
0

«Կորոնավիրուսը լաբորատորիայում սինթեզված  շտամ է: Եվ Ռուսաստանի գիտնականներից ոմանք փաստումեն, որ ՁԻԱՀ-ի բուժման համար նախատեսված դեղորայքը դրական է ազդում կորոնավիրուսով վարակվախների բուժման գործընթացի վրա»,- այս մասին իր ուղիղ եթերում ասել է «Կոնսիլիում» հասարակական կազմակերպության հիմնադիր Գևորգ Գրիգորյանը՝ ընդգծելով,որ այդ պարզապես իր ընթերցած տեղեկատվությունն է, որն էլ բավարար չէ փաստ համարվելու համար:

Գևորգ Գրիգորյանը նշեց, որ շատ տարօրինակ է, երբ Կանադայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքեր չեն գրանցվել, մինչդեռ Իրանում մտահոգիչ է կորոնավիրուսի մահացության ցուցանիշը:

«Երբ նախարարն ասում է, թե կորոնավիրուսի մահացության ցուցանիշը տատանվում է 1-4 %-ի սահմաններում, ապա դա միջինացված տվյալ է: Օրինակ, ԱՄՆ-ի 0 մահի և Իրանի 8 մահի միջինացված ցուցանիշն է: Այդ ցուցանիշը կախված է երկրից, պայքարի մեթոդներից, առողջապահության համակարգի զարգացվածությունից: Եվ այս դեպքում սխալ է կտրականապես ասել, որ մահացության ցուցանիշը 1-4% է»:

Գրիգորյանը կոչ արեց, որ Առողջապահության նախարարը միջինացված տվյալներ չհրապարակի, այլ հստակ ընդգծի, որ կորոնավիրուսի տարածումը կախված է տվյալ երկրի առողջապահական համակարգի մակարդակի, դիմակայելու ունակությունից, մասնագիտական պատրաստվածությունից և այլն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ