Գլխավոր էջ Օրվա թեման Սպուտնիկ V-ով պատվաստվելու են «ծանոթ» ունենալու դեպքում․ Գ․ Գրիգորյան

Սպուտնիկ V-ով պատվաստվելու են «ծանոթ» ունենալու դեպքում․ Գ․ Գրիգորյան

1093
0

Վերջերս Դեղերի Եվրոպական Գործակալության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ առկա է «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստվելու և թրոմբոզների միջև ուղիղ կապ։ Իսկ Օքսֆորդի համալսարանը և «AstraZeneca» ընկերությունը դադարեցրել են իրենց կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները երեխաների և դեռահասների վրա՝ դրա կիրառումից հետո մեծահասակների մոտ թրոմբոզների հնարավոր առաջացման պատճառով։

Ըստ՝ «Biospace» կանադական տեղեկատվական հարթակի՝ շուկայում առկա Քովիդ-19-ի դեմ հիմնական պատվաստանյութերի համեմատական վերլուծության տվյալների.

․ AstraZeneca» բրիտանա-շվեդական պատվաստանյութն ունի ամենացածր արդյունավետություններից (76%) մեկը,
․ AstraZeneca»-ն այն պատվաստանյութերից է, որի վերաբերյալ կան հետպատվաստումային բարդությունների՝ ընդհուպ մահերի առաջացման վերաբերյալ ամենաշատ հաղորդագրությունները։
․ Գնի (10$) և արդյունավետության (91.6%) փոխադարձ վերլուծությունը վկայում է, որ ամենաօպտիմալ ընտրությունը ռուսական «Sputnik-V» պատվաստանյութն է։

Չնայած այս հանգամանքերին, մարտի 28-ին COVAX Facility համակարգի միջոցով ՀՀ է ներկրվել Քովիդ-19-ի դեմ բրիտանա-շվեդական արտադրության «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ բնակչության 3%-ի շրջանում պատվաստումներ իրականացնելու համար 24 հազար դեղաչափ քանակով։ Մարդկանց շրջանում «ինչուները» շատ են, պատասխանները՝ ոչ սպառիչ։

Medmedia.am-ը թեմայի շուրջ զրուցել է բժիշկ-ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանի հետ։

Ինչու՞ հենց AstraZeneca և 26 դոլարի փոխարեն 4 դոլար․

ԳևՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ-«Այսօր, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար անհրաժեշտ է ոչ միայն գումար, այլ նաև քաղաքական պայմանավորվածություններ: Մեր երկիրը ունի պարտավորվածություններ COVAX Facility կառույցի դիմաց և պատվաստանյութերի որոշակի քանակ պետք է ձեռք բերեր իրենց միջոցով, իսկ իրենք մեզ տրամադրել են հենց այդ պատվաստանյութը»:

Մի՞թե ՀՀ քաղաքացիները կլինիկական փորձարկման զոհ կդառնան։

ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ-«Ես դավադրապաշտական թեզերի կողմնակից չեմ, որպեսզի նման պնդում անեմ: Պետք է ուղղակի քաղաքացիներին տեղեկացնել, որ ԱՀԿ-ն բոլոր պատվաստանյութերի կիրառումը թույլատրել է արտակարգ դրության պայմաններում օգտագործման համար, այսինքն այդ պատվաստանյութերը դեռ պետք է հետազոտվեն»:

Ասում են՝ պատվաստումը կամավոր է լինելու, ինչ եք կարծում, ինչպե՞ս  «կստիպեն» պատվաստվել, ո՞րը կլինի գործիքակազմը»։

ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ-«Ասում են, որ կամավոր է լինելու, բայց կարծում եմ, որ ներկայիս իշխանությունները կկիրառեն վարչական լծակները՝ պատվաստումները «պարտադիր կամավոր» դարձնելու համար: Օրինական որևէ լծակ չունեն, բայց վարչական՝ ունեն»:

ՀՀ քաղաքացին Սպուտնիկ V- ի «համը» կտեսնի՞,թե՞ դա հատուկ,ընտրյալ մարդկանց համար է։

ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ-«Կարծում եմ, որ քաղաքացիները կկարողանան պատվաստվել Սպուտնիկով, բայց ոչ հիմա: Պաշտոնյաները ակտիվ կերպով քարոզում են «AstraZeneca» պատվաստանյութը, բայց իրենք պատվաստվում են Սպուտնիկով: Համոզված եմ, որ պատվաստումն էլ է դառնալու մանիպուլացիաների և կոռուպցիոն ռիսկերի աղբյուր՝ Սպուտնիկով պատվաստվելու են «ծանոթ» ունենալու դեպքում»։

Ի վերջո, ի՞նչ անի շարքային քաղաքացին, եթե պարտադրեն, օրինակ՝ սադրեն զրկել աշխատավարձից։

ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ-«Շարքային քաղաքացին պետք է պաշտպանի սեփական շահերը՝ նման դեպքերում պետք է դիմի դատարան»:

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ