Գլխավոր էջ Նորություններ Առաջին անգամ թոքերի փոխպատվաստում են իրականացրել կորոնավիրուսով հիվանդացած կնոջը

Առաջին անգամ թոքերի փոխպատվաստում են իրականացրել կորոնավիրուսով հիվանդացած կնոջը

372
0

Ճապոնիայի Կիոտոյի համալսարանական հիվանդանոցի բժիշկները հայտնել են, որ իրականացրել են թոքերի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումն այնպիսի հիվանդի, ում մոտ բարդություններ են առաջացել COVID-19-ով պայմանավորված թոքաբորբից։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով NHK հեռուստաալիքին։

Կինն անցյալ տարվա վերջին ծանր հիվանդացել էր կորոնավիրուսից առաջացած թոքաբորբով։ Նրան միացվել էր արտամարմնային թաղանթային թթվածնային սարք, որը կրկնօրինակում է սրտի և թոքերի գործառույթները:

Քանի որ ֆիբրիոզից վնասված նրա թոքերը հնարավոր չէր վերականգնել, նրա ամուսինն ու որդին որոշել էին դառնալ դոնորներ։ Բժիշկները նրանց թոքերի մի մասը փոխպատվաստել են հիվանդին. վիրահատությունը տևել է 11 ժամ։

Այժմ կինը վերակենդանացման բաժանմունքում է, և եթե ապաքինվի, ապա երեք ամսից կարող է վերադառնալ նորմալ կյանքի: Նրա ամուսնու և որդու վիճակը նույնպես լավ է:

Գործակալությունը հաղորդում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում տարեկան իրականացվում է թոքերի 3400 փոխպատվաստում: Ճապոնացի գիտնականները պնդում են, որ կորոնավիրուսով հիվանդացած բուժառուին թոքերի հյուսվածքի փոխպատվաստում են իրականացրել աշխարհում առաջին անգամ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ