Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի բրիտանական շտամը ամենատարածվածն է ԱՄՆ-ում

Կորոնավիրուսի բրիտանական շտամը ամենատարածվածն է ԱՄՆ-ում

198
0

Ամերիկացի փորձագետները նշել են, որ կորոնավիրուսի բրիտանական շտամն արդեն դարձել է ամենատարածվածը երկրում: Այս հայտարարությունն արել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և տարածման կենտրոնի (CDC) ղեկավար Ռոշել Վալենսկին, հայտնում է «Գազետա.ռու»-ն:

Նա, վկայակոչելով CDC դիտարկումների հիման վրա արված վերջին գնահատականները, ասել է, որ B.1.1.7- ը վիրուսի ամենատարածված տեսակն է, որ շրջանառվում է Միացյալ Նահանգներում:

Ըստ CDC- ի՝ երկիրն արդեն գրանցել է այս տեսակի վարակի 16, 275 դեպք:

Նշվում է, որ ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է կորոնավիրուսային վարակի տարածմամբ. վարակվել է 30,921,975 մարդ, մահացել է 559,109 հիվանդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ