Գլխավոր էջ Նորություններ «AstraZeneca» պատվաստանյութն ունի ամենացածր արդյունավետություններից մեկը

«AstraZeneca» պատվաստանյութն ունի ամենացածր արդյունավետություններից մեկը

258
0

Հակահամաճարակային Ալյանսը գրում է.

🔴💉 Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութերի մասին

❗️Մարտի 28-ին COVAX Facility համակարգի միջոցով ՀՀ է ներկրվել Քովիդ-19-ի դեմ բրիտանա-շվեդական արտադրության «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ բնակչության 3%-ի շրջանում պատվաստումներ իրականացնելու համար 24 հազար դեղաչափ քանակով։

❗️Ըստ «Biospace» կանադական տեղեկատվական հարթակի՝ շուկայում առկա Քովիդ-19-ի դեմ հիմնական պատվաստանյութերի համեմատական վերլուծության տվյալների.

1️⃣ «AstraZeneca» բրիտանա-շվեդական պատվաստանյութն ունի ամենացածր արդյունավետություններից (76%) մեկը,
2️⃣ «AstraZeneca»-ն այն պատվաստանյութերից է, որի վերաբերյալ կան հետպատվաստումային բարդությունների՝ ընդհուպ մահերի առաջացման վերաբերյալ ամենաշատ հաղորդագրությունները։
3️⃣ Գնի (10$) և արդյունավետության (91.6%) փոխադարձ վերլուծությունը վկայում է, որ ամենաօպտիմալ ընտրությունը ռուսական «Sputnik-V» պատվաստանյութն է։

❗️Ապրիլի 5-ին Future Studio հարթակում կազմակերպված պանելային քննարկման ընթացքում, որին մասնակցում էին նաև ՀՀ նախկին և ներկա առողջապահության նախարարները, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Covid-19 հարցերով հատուկ ներկայացուցիչ Դ․Նաբարոն նշեց, որ COVAX Facility համակարգը, չի կարող աշխատել և այն արդյունավետ չէ, քանի որ առաջին հերթին իրենց բնակչության համար անհրաժեշտ քանակով և ժամանակին պատվաստանյութեր ձեռք են բերում հարուստ երկրները, իսկ մնացած «փշրանքները» թողնում են աղքատ երկրներին։ Նա հավելեց նաև, որ կան այլ խնդիրներ կապված COVAX Facility համակարգի հետ, մասնավորապես, հնարավոր չէ արտադրողներից տեղեկություններ ստանալ պատվաստանյութերի լիցենզիաների վերաբերյալ, և ի վերջո, շարունակելով գործել տվյալ մոդելով՝ մեծ հաջողությունների հասնել հնարավոր չէ։

❗️Ավելին, ապրիլի 6-ին Դեղերի եվրոպական գործակալության ներկայացուցիչը հաստատել է «AstraZeneca»-ով պատվաստման և ցերեբրալ թրոմբոզների առաջացման միջև կապը (հաղորդում Է Le Figaro-ն՝ հղում անելով գործակալության ներկայացուցիչ Մ․Կավալերիին):

❗️Իսկ ապրիլի 7-ին The Times-ի հաղորդմամբ Մեծ Բրիտանիայում արդեն իսկ դադարեցվել են երեխաների շրջանում «AstraZeneca» պատվաստանյութի փորձարկումները, քանի դեռ հետազոտում են մեծահասակների մոտ պատվաստման հետ թրոմբների առաջացման կապը։

❗️Ինչպես արդեն հայտնի է, Ռուսաստանի կողմից Հայաստանին որպես նվիրատվություն արդեն իսկ տրամադրվել է մոտ 2000 դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութ։

⁉️ Առաջանում են մի շարք հարցեր․

📍 Ինչո՞ւ է ընտրությունը կատարվել ի օգուտ «AstraZeneca»-ի։
📍 Ինչո՞ւ չի իրականացվել «Sputnik-V» պատվաստանյութի գնում, որով արդեն իսկ պատվաստվել են առողջապահության նախկին նախարարը, նախարարության աշխատակիցները և այլ անձինք՝ առանց որևէ բարդության։
📍 Ինչո՞ւ հայկական կողմը չի բանակցել ռուսական կողմի հետ՝ որպես նվիրատվություն ավելի մեծ քանակի պատվաստանյութ ստանալու համար։

➡ https://t.me/AntiEpidemicAlliance/103

https://www.facebook.com/antiepidemicalliance/posts/263820888785709

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ