Գլխավոր էջ Նորություններ Քովիդ-պատվաստումներից հետո մահվան դեպքերի թիվն Ավստրիայում հասել է 63-ի

Քովիդ-պատվաստումներից հետո մահվան դեպքերի թիվն Ավստրիայում հասել է 63-ի

162
0

Ավստրիայի առողջապահության ոլորտում անվտանգության հարցերով դաշնային գործակալությունը հայտարարել է հակակորոնավիրուսային պատվաստումից հետո մահվան դեպքերի թվի ավելացման մասին։ Այդ թիվը 55-ից դարձել է 63։ Զեկույցում հաստատված չէ մահերի կապը պատվաստանյութերի կիրառման հետ, սակայն հետազոտությունները շարունակվում են։

Գործակալությանը հաղորդվել է 63 մարդու մահվան մասին։ Դեպքերը տեղի են ունեցել պատվաստումից հետո մոտ ժամանակահատվածում։ Նրանցից 57-ը պատվաստվել են BioNTech/Pfizer ընկերությունների մշակած պատվաստանյութով, 3-ը՝ Moderna-ով, 3-ը՝ AstraZeneca-ով։

Պատվաստումից հետո ենթադրյալ կողմնակի ազդեցությունների մասին գրանցված հաղորդագրությունների թիվը մեկ շաբաթում 17 280-ից հասել է 18 063-ի։ Ամենամեծ մասնաբաժինն ընկնում է AstraZeneca-ի վրա՝ 13 068 հաղորդում։ Երկրորդ տեղում BioNTech/Pfizer-ի պատվաստանյութն է (4476), երրորդում՝ Moderna-ն (519):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ