Գլխավոր էջ Նորություններ Պատվաստումից հետո մահացած վրացի բուժքրոջ գործով 3 բուժաշխատողի մեղադրանք է առաջադրվել

Պատվաստումից հետո մահացած վրացի բուժքրոջ գործով 3 բուժաշխատողի մեղադրանք է առաջադրվել

196
0

Վրաստանի գլխավոր դատախազությունը Ախալցխայի կլինիկայի բուժքույր Մեգա Բաքրաձեի մահվան գործով մեղադրանք է առաջադրել նույն կլինիկայի երկու բժշկի և մեկ  բուժքրոջ, հայտնում է Sputnik Georgia-ն։

Ախալցխայում 27-ամյա բուժքույրը մահացել էր մարտի 19-ին՝ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո: Բժիշկների խոսքով ՝ նրա մոտ առաջացել էր անաֆիլակտիկ շոկ, և փորձաքննությունն աշխատում է պարզել նրա մահվան ճշգրիտ պատճառը: Բաքրաձեի մահը հետաքննվում է որպես անփութության հետևանք։

Գործի շրջանակներում հարցաքննվել են բուժանձնակազմի բոլոր անդամները։ Բոլոր հարցվածները նախազգուշացվել են ստախոսության համար քրեական պատասխանատվության մասին: Սակայն բժիշկներից մեկը թաքցրել է ճշմարտությունն ու ասել, որ Բաքրաձեի վիճակի վատթարացումից հետո նրա ղեկավարությամբ իրականացվել են բոլոր անհրաժեշտ բժշկական ընթացակարգերը, ինչը հաստատել են մեկ այլ բժիշկ և բուժքույր:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ այդ բժիշկը Բակրաձեին ոչ միայն օգնություն չի ցուցաբերել, այլ ընդհանրապես հիվանդասենյակում չի եղել:

Նրանք արդեն ընդունել են իրենց մեղքը: Այժմ դատախազությունը կդիմի դատարան ՝ խափանման միջոց ընտրելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ