Գլխավոր էջ Նորություններ Գերմանիայում հայտնաբերվել Է COVID-19-ի ավելի քան 9,6 հազար դեպք

Գերմանիայում հայտնաբերվել Է COVID-19-ի ավելի քան 9,6 հազար դեպք

170
0

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թվաքանակը մեկ օրում ավելացել Է 9677-ով, մահացել Է 298 մարդ: Այդ մասին հաղորդել Է Ռոբերտ Կոխի ինստիտուտը, որը մտնում Է ԳԴՀ-ի առողջապահության նախարարության կառույցի մեջ եւ երկրում վարում Է COVID-19-ի հիվանդացության վիճակագրություն:

Մեկ օր առաջ հաղորդվել Էր հիվանդության 6885 եւ մահվան 90 նոր դեպքերի մասին: Անցյալ տարվա դեկտեմբերին-այս տարվա հունվարին Գերմանիայում մեկ օրում հիվանդացածների թիվը ժամանակ առ ժամանակ գերազանցել Է 25 հազարը: Այժմ ԳԴՀ-ում խոսում են կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին, կարանտինային միջոցառումները երկարացվել են մինչեւ ապրիլի 18-ը: Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ համաճարակի սկզբից ի վեր Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել Է 2 մլն 910 հազար 445 մարդ, մահացել Է մոտավորապես 77,4 հազար վարակված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ