Գլխավոր էջ Նորություններ Մասնագետները նշել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի համաշխարհային գլխավոր արտադրողներին և գնորդներին

Մասնագետները նշել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի համաշխարհային գլխավոր արտադրողներին և գնորդներին

158
0

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գլխավոր արտադրողը կդառնա AstraZeneca-ն, իսկ աշխարհում գնորդները՝ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն: Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Դյուկի համալսարանի (ԱՄՆ) մասնագետների հետազոտությունը:

Աշխարհի երկրները կնքել են ընդհանուր առմամբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 8,6 մլրդ դեղաչափի մատակարարման պայմանագրեր: Առաջին տեղում է հայտնվել AstraZeneca պատվաստանյութը՝ կնքվել է այս պատվաստանյութի ընդհանուր 2,4 մլրդ դեղաչափի պայմանագիր: Երկրորդ տեղում է Pfizer-ը՝ 1,5 մլրդ դեղաչափով: Չինական Sinovac-ը կտարածվի 480 մլն դեղաչափ թվաքանակով, իսկ ռուսական «Սպուտնի V»-ն՝ 303 մլն դեղաչափ: Սպասվում է, որ 2021 թվականին պատվաստանյութերի արտադրողները կկարողանան արտադրել պատվաստանյութի ընդհանուր շուրջ 12 մլրդ դեղաչափ:

Գիտնականների տեղեկություններով՝ հարուստ երկրներն ամրագրել են պատվաստանյութի 4,6 մլրդ դեղաչափ, ինչը կազմում է պատվաստանյութերի բոլոր գնումների 53 տոկոսը: Միջինից բարձր եկամտով երկրներին բաժին է ընկնում գնումների 17 տոկոսը, գործնականում նույնքան (16 տոկոս) պատվիրել են միջին եկամտով եւ միջինից ցածր եկամտով երկրները: Մնացածը բաժին է ընկնում ՄԱԿ հովանու ներքո COVAX պատվաստանյութերին հավասարաչափ հասանելիության մեխանիզմի միջոցով գնումներին:

Բոլորից շատ դեղաչափեր է պահեստավորել Եվրահանձնաժողովը՝ ԵՄ 27 երկրների անունից (1,8 մլրդ դեղաչափ), երկրորդ տեղում է ԱՄՆ-ն (1,2 մլրդ դեղաչափ): Ընդ որում՝ մի շարք պետություններ ավելի շատ են պատվաստանյութ պատվիրել, քան անհրաժեշտ է: Երրորդ տեղում է Աֆիրիկյան միությունը՝ 680 մլն դեղաչափի պայմանագրերով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ