Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի հնդկական շտամով վարակման դեպք

ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի հնդկական շտամով վարակման դեպք

224
0

Ստենֆորդի համալսարանի Վիրուսների ուսումնասիրության լաբորատորիայի մասնագետները հայտնաբերել են երկրում կորոնավիրուսի հնդկական շտամով վարակման մեկ դեպք։ Այս մասին հայտնում է San Francisco Chronicle-ը։

Վարակակիրը բնակվում է Կալիֆորնիայի հարավարևմտյան մասում՝ Սանտա-Կլարա շրջանում։ Գիտնականներն այդ տարատեսակով վարակում են կասկածում ևս 7 մարդու մոտ։ Ուսումնասիրությունները շարունակվում են։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին հայտնի էր դարձել, որ Հնդկաստանում հայտնաբերվել է COVID-19-ի նոր տեսակ՝ կրկնակի մուտացիայով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ