Գլխավոր էջ Նորություններ Ֆրանսիան սկսում է COVID-պատվաստանյութերի զանգվածային արտադրություն

Ֆրանսիան սկսում է COVID-պատվաստանյութերի զանգվածային արտադրություն

228
0
epa08219878 A woman wears a protective face mask near the Eiffel Tower, in Paris, France, 15 February 2020. The French Ministry of Health announced on 15 February that an 80-year-old Chinese tourist from Hubei province, who was hospitalized in intensive care at Bichat hospital in Paris in late January, had died from the novel coronavirus, marking the first death outside Asia of the virus. EPA-EFE/IAN LANGSDON

Ֆրանսիական ընկերությունները սկսում են արտադրել Pfizer-BioNTech, Moderna, CureVac և Johnson&Johnson ընկերությունների մշակած պատվաստանյութերը։

Երկրում հակակորոնավիրուսային պատվաստանյութերի արտադրությամբ կզբաղվեն մի քանի ընկերություններ, հայտնում է BFMTV –ն։
Մասնավորապես, չորեքշաբթի արդեն պատրաստ կլինի Pfizer-BioNTech պատվաստանյութի առաջին խմբաքանակը, որը կթողարկի Delpharm-ը։ Պատվաստանյութերի արտադրության վերաբերյալ որոշումն ընդունվել էր դեռևս 2020 թվականի նոյեմբերին։

Recipharm ընկերությունը կարտադրի Moderna-ի պատվաստանյութը, առաջին խմբաքանակը սպասվում է ամսվա վերջին։

Fareva ընկերությունում երկու տեղում կփաթեթավորվի CureVac պատվաստանյութը, որը դեռևս չի լիցենզավորվել ԵՄ կարգավորիչ մարմնի կողմից։ Sanofi ընկերության հզորություններն էլ ամռանից կսկսեն թողարկել Janssen պատվաստանյութի սրվակներ (Johnson & Johnson)։

Ընդհանուր առմամբ ֆրանսիական ընկերությունների մասնակցությամբ մինչև տարվա վերջ կարտադրվի տարբեր մշակողների մոտ 250 մլն դեղաչափ քովիդ-պատվաստանյութ, իսկ Եվրոպայում՝ 2-3 մլրդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ