Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 763-ի

Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 763-ի

1135
0

Հարավային Կորեայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 161 նոր դեպք է գրանցվել, երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 763-ի, ևս երկու  հիվանդ մահացել է։ Այս մասին գրում է  ria.ru-ն՝ հղում տալով ԿՀ առողջապահության նախարարությանը կից հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների կազմակերպությանը (KCDC)։

Ավելի վաղ երկրի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել էր, որ Հարավային Կորեայում համաճարակաբանական սպառնալիքի մակարդակը երրորդ՝ «նարնջագույն» մակարդակից բարձրացվել է չորրորդ՝ «կարմիր» մակարդակի: Մահացել է 7 հիվանդ, դուրս է գրվել 18 հիվանդ, 8725 մարդկանց թեստերի արդյունքները դեռևս պարզ չեն. նրանք նույնպես կարող են վարակակիր լինել:

KCDC-ի տվյալներով՝ նոր դեպքերից 131-ը հայտնաբերվել են Դեգու քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ