Գլխավոր էջ Նորություններ Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան

Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան

655
0

Կապանի բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել՝ հերքելով համացանցում տարածվող այն լուրը, որ Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով վարակված հիվանդներ են բուժվում:

«Կապված համացանցում տարածված կեղծ լուրերի հետ՝ իբր Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականությանը։

Պաշտոնապես հայտնում ենք, որ առ այսօր ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս՝ չի մեկուսացվել։
Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսին»։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ