Գլխավոր էջ Նորություններ Իսպանացիները դեմ են արտասահմանցիների՝ երկիր մուտքին

Իսպանացիները դեմ են արտասահմանցիների՝ երկիր մուտքին

175
0

Իսպանիայի բնակիչների առնվազն 59.7% -ը կարծում է, որ օտարերկրացիներին պետք է արգելել մուտք գործել երկիր, քանի դեռ թագավորությունը սահմանափակում է շրջանների միջև տեղաշարժը`կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին վկայում են հարցման տվյալները, որոնց արդյունքները երկուշաբթի օրը հրապարակել է El Mundo թերթը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Այսպիսով, հարցվածների 30.8% -ը դեռ կարծում է, որ արտերկրից ժամանող այցելուներին պետք է թույլատրվի մուտք գործել Իսպանիա, պարզապես նրանց նկատմամբ պետք է կիրառվի համաճարակը վերահսկելու ավելի խիստ միջոցներ:  8,2% -ը կարծում է, որ օտարերկրացիներին պետք է թույլատրել մուտք գործել երկիր՝ առանց խստացնելու գործող միջոցառումները, քանի որ այդպիսի ճանապարհորդությունները համապատասխանում են եվրոպական անվտանգության բոլոր չափանիշներին: Միևնույն ժամանակ, հարցվածների 63.5% -ը չի հավատում, որ կառավարության կողմից մշակված պատվաստումների ծրագիրը թույլ կտա նրանց հաջորդ ամառ վերադառնալ բնականոն կյանքի:

Հարցումն անցկացվել է մարտի 29-ից 30-ը ընկած ժամանակահատվածում: Դրան մասնակցել է 1000 մարդ:

Համաճարակի մեկնարկից ի վեր Իսպանիայում հայտնաբերվել է հիվանդության ավելի քան 3,3 միլիոն դեպք։ Ընդհանուր առմամբ թագավորությունում կորոնավիրուսի պատճառով մահացել է գրեթե 75,7 հազար մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ