Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ քնի պակասը

Ի՞նչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ քնի պակասը

225
0

Լիարժեք և տևական քունն առողջության կարևորագույն գրավականներից մեկն է, ինչի մասին մասնագետները հաճախ են հիշեցնում, սակայն քնի պակասի վնասակար հետևանքների մասին քչերին է հայտնի։ Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի նյարդավիրաբուժության ու նյարդային հիվանդությունների ամբիոնի դոցենտ Միխայիլ Պոլուեկտովը նշել է, թե առողջական ինչ խնդիրների պատճառ կարող է դառնալ ոչ լիարժեք քունը։

Մասնագետի խոսքով՝ քնի պակասը կարող է շատ լուրջ հետևանքների պատճառ դառնալ։ Օրինակ՝ կանոնավոր նորմայից քիչ քնելու դեպքում զարկերակային գերճնշման զարգացման հավանականությունը բարձրանում է 1,5 անգամ։ Բացի այդ, կանոնավոր նորմալ քնի բացակայության դեպքում ավելի մեծ է լինում նաև սրտի նոպայի վտանգը։

Ինչպես նշել է Պոլուեկտովը mskagency.ru-ի հետ զրույցում, լիարժեք քնի վերաբերյալ բժիշկների խորհուրդներն անտեսելը կարող է հանգեցնել իմունային համակարգի թուլացման, ինչն էլ իր հերթին բարձրացնում է օրգանիզմի ընկալունակությունը տարատեսակ վարակների նկատմամբ։

Միևնույն ժամանակ մասնագետն ընդգծել է, որ շաբաթական մեկ կամ երկու անգամ նորմայից պակաս քնելը չի հանգեցնում լուրջ հետևանքների, քանի որ վտանգավոր է միայն կանոնավոր քիչ քնելու սովորությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ