Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում հնարավոր է վարակի երրորդ ալիք սկսվի

Վրաստանում հնարավոր է վարակի երրորդ ալիք սկսվի

213
0

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ երկրում կա համաճարակային վիճակի վատթարացման միտում:

Ըստ նրա՝ նախքան պատվաստումների արդյունքում հասարակության իմունիտետի կուտակումը, անհրաժեշտ է հետևել հանձնարարականներին, հակառակ դեպքում, երկրում հնարավոր է սկսվի կորոնավիրուսի երրորդ ալիքը:

«Ցավոք, վերջին երկու շաբաթվա ընթացքում համաճարակային վիճակի սրման միտում է նկատվում: Ուստի մենք պետք է բնակչությանը կոչ անենք հնարավորինս հետևել հանձնարարականներին: Մինչև երկրում կուտակվի հասարակական իմունիտետ, մինչ այդ պաշտպանության միակ միջոցը շնչադիմակն է, հեռավորությունը և մեծ հավաքույթներից խուսափելը: Իհարկե, ես ոչ մեկին չեմ վախեցնում, բայց ներկայիս համաճարակային իրավիճակը գրեթե հիշեցնում է երկրում ստեղծված իրավիճակը սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին: Եթե մենք չենք հետևում հանձնարարականներին, հնարավոր է, որ մտնենք երրորդ ալիք»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ