Գլխավոր էջ Օրվա թեման Ամերիկյան ֆինանսավորմամբ լաբորատորիաների «մութ» գործերը ՀՀ-ում

Ամերիկյան ֆինանսավորմամբ լաբորատորիաների «մութ» գործերը ՀՀ-ում

985
0

Փաստաբան  Ալեքսանդր Կոչուբաևը, դեռևս 2020 թ-ին է բազմիցս բարձրաձայնել ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաների գործունեության մասին։Կոչուբաևը նշում էր, թե ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաները գործում են ամերիկյան ֆինանսավորմամբ և տեղակայված են Երևանում ու ՀՀ գրեթե բոլոր մարզերում։

Ըստ փաստաբանի՝ նշված լաբորատորիաները իբրև թե զբավում են գենետիկ հետազոտություններով, իսկ իրականում նրանց գլխավոր խնդիրը տարբեր տեսակի վարակիչ պաթոգենների /հարուցիչների/ արտադրությունն է։ Փաստաբանը բարձրաձայնում էր, որ իրեն դիմել են  արտերկրում բնակվող մի խումբ հայրենակիցներ, որոնց խնդրանքով ստանձնել է ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող, շուրջ մեկ տասնյակ կենսաբանական լաբորատորիաների փակման, նրանց տրված լիցենզիայի դադարեցման գործը։

«Հայտնում եմ, որ ինձ են դիմել արտերկրում բնակվող մի խումբ հայրենակիցներ, որոնց խնդրանքով ստանձնել եմ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող, շուրջ մեկ տասնյակ կենսաբանական լաբորատորիաների փակման, նրանց տրված լիցենզիայի դադարեցման գործը։ Ինձ փոխանցված տեղեկատվության համաձայն՝ նշված լաբորատորիաները գործում են ամերիկյան ֆինանսավորմամբ և տեղակայված են Երևանում և ՀՀ գերթե բոլոր մարզերում։Այդ տեղեկատվության համաձայն՝ նշված լաբորատորիաները իբրև թե զբավում են գենետիկ հետազոտություններով, իսկ իրականում նրանց գլխավոր խնդիրը տարբեր տեսակի վարակիչ պաթոգենների /հարուցիչների/ արտադրությունն է։ Նշված խնդիրը էլ ավելի է արդիական դառնում ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակի սրացման ֆոնին և փաստաբանական գաղտնիքով ծածկված տեղեկատվությունից բխում է ողջամիտ կասկած, որ այժմ ՀՀ-ում հնարավոր է, որ շրջանառվում են նաև այլ վարակիչ հարուցիչներ»,-հայտարարել էր Ալեքսանդր Կոչուբաևը։

Փաստաբանը դեռևս 2020թ-ի ամռանը դիմել էր դատախազություն, սակայն մինչ այսօր որևէ ընթացք գործին չի տրվել։

Medmedia.am-ը կապ հաստատեց փաստաբանի հետ, պարզելու, թե դատաիրավական առումով ի՞նչ արդյունքներ կան գրանցված։ Նա նշեց, որ չնայած՝ այդ լաբորատորիաների գործունեության վտանգավորությանը, այդպես էլ գործին ընթացք չտրվեց․
«Այն ուսումնասիրությունները որ մեր թիմը կատարեց, բացահայտվեց մոտ 12 լաբորատորիա, որոնցից 4-ը՝ Երևանում, մնացածը՝ ՀՀ մարզերում։ Մենք դիմել էինք Դատախազություն քրեական գործ հարուցելու պահանջով, այնուհետև մեր թիմը դիմել էր Վարչական դատարան, լաբորատորիաներին տրամադրած լիցենզիաները անվավեր ճանաչելու և դրանց գործունեությունը արգելելու պահանջով։ Դատախազությունն  անգամ քրեական գործ չհարուցեց, որևէ քրեական վարույթով որևէ ուսումնասիրություն չկատարվեց»,-նշեց մեր զրուցակիցը ու հավելեց, որ Վարչական դատարանն էլ հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը մերժեց, և իրենք կանգնեցին մի իրավիճակի առջև, որ գործին ընթացք չտրվեց։

« ՀՀ տարածքում դատաիրավական համակարգում սպառեցինք պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները։ Այս պահին որևէ հույս այս իշխանությունների հետ չենք կապում, պետական համակարգը կարծես թե սատարում է լաբորատորիաների գործունեությունը։ Մենք տեսնում ենք, որ հասարակության շրջանում տարօրինակ վիրուսներ են ի հայտ գալիս։  Ողջամիտ կասկածները առկա են, որ դրանք լաբորատոր ծագում ունեցող վիրուսների հարուցիչներ են։ Սակայն, այսօրվա իրավաքաղաքական օրկակարգն էլ մեզ թույլ չի տալիս այդ հարցով զբաղվել»,-սահմանափակեց Կոչուբաևը։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ