Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները ուշացած են․ Գևորգ Գրիգորյան

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները ուշացած են․ Գևորգ Գրիգորյան

1745
0

Հայաստանի արձագանքը կորոնավիրուսի կանխարգելման հարցում մի քիչ ուշացած է։ Մենք սպասեցինք մինչև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց արտակարգ իրավիճակ, նոր սկսեցինք շատ լուրջ միջոցներ ձեռնարկել, սակայն  պարտավոր էինք դա իրականացնել այն ժամանակ, երբ Չինաստանում արձանագրվեցին վարակի և դրա հետևաքով մահվան դեպքերը։

Կորոնավիրուսի տարածվածության, Հայաստանի Առողջապահության նախարարության կազմակերպած միջոցառումների  և հանրության պաշտպանվածության մասին 168․am լրատվականի տաղավարում խոսեց «Կոնսիլիում» հասարակական կազմակերպության հիմնադիր, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը։

Ըստ նրա՝ կորոնավիրուսի հետ կապված ցանկացած վերահսկողություն, որն իրականացվում է Հայաստանում, չի կարելի գերագնահատել․ այն ինչ-որ արվում կանխարգելման համար, տեղին է։
«Պետք է ավելի զգուշավոր լինել, և կարծես թե Առողջապահության նախարարությունը  կարողանում է «պատվով դուրս գալ» ստեղծված իրավիճակից․ բոլոր կասկածելի դեպքերը իզոլացվում են ինֆեկցիոն հիվանդանոցներում, կամ դինամիկ հսկողություն է իրականացվում։ Մի փոքր ուշացումով բայց ձեռք բերվեցին նաև կորոնավիրուսի ախտորոշման թեսթերը։

Առողջապահության կազմակերպչի խոսքով՝ անգամ ցածր ռիսկային գոտում գտնվելով Հայաստանը պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարել, քանի որ տուրիստական կենտրոններից մեկն է համարվում։

«Հայաստանը աշխարհից իզոլացված պետություն չէ։ Մեր երկիրը տուրիստական կենտրոններից մեկն է,  իսկ կորոնավիրուսը ամբողջ աշխահում արդեն մեծ տարածում է գտնում։ Ֆրանսիոայւոմ, Ռուսաստանում, Գերմանիայում  դեպքեր հայտնաբերվել են դեռևս 2-3 շաբաթ առաջ և այս պարագայում  նույնիսկ ցածր ռիսկային գոտի լինելով հանդերձ պարտավոր էինք անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել։ Այլ բան է, որ կորոնավիրուսի ախտանիշները ինչ-որ չափով նման էին սեզոնային գրիպի ախտանիշներին, որի պատվաստանյութերը Հայաստան ուշ հասան և մարդիկ սկսեցին վախենալ, որ դպրոցներում  հաճախելիության նվազումը կարող է պայմանավորված լինել կորոնավիրուսով։ Որպեսզի խուճապ չառաջանար, անհրաժեշտ էր հսկողությունն ուժեղացնել սահմաներին, և երկրոդը պետք էր ձեռնամուխ լինել  պատվասանյութերերի արագ ձեռքբերմանը, որպեսզի սեզոնայի գրիպը չտարածեր ամբողջ հանրապետությունում։

Գևորգ Գրիգորյանի բնորոշմամբ՝ տվյալ պահին ՀՀ Առողջապահության նախարարության աշխատանքը գնահատվում է բավարար։

«Մարդիկ կարողացել են այնպես անել, որ մեր երկրում կորոնավիուսի դեպք դեռևս չի գրանցվել»,- եզրափակեց նա։

Աննա Գալուստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ