Գլխավոր էջ Գլխավոր Սև թեյ. օգտակար և վնասակար հատկությունները

Սև թեյ. օգտակար և վնասակար հատկությունները

3356
0

Ջրից հետո, սև թեյը համարվում է աշխարհում ամենահայտնի ըմպելիքներից մեկը: Դրա պատրաստումը ընդամենը  մի քանի րոպե է տևում: Ըմպելիքն ունի վառ արտահայտիչ համ, և պարունակում է ավելի շատ կոֆեին քան մնացած թեյերի տեսակները:

Սև թեյը նաև ունի մի շարք օգտակար հատկանիշներ օրգանիզմի համար: Այն  պարունակում է հակաօքսիդանտներ և միացություններ, որոնք օգնում են նվազեցնել բորբոքումները օրգանիզմում: Սև թեյի կալորիականությունը կազմում է ընդամենը 1 կկալ  100 գրամի համար:

Սև թեյը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք օգտակար են սրտի համար:  Հետազոտությունները ցույց են տալիս, որ պարբերաբար սև թեյի օգտագործումը օգնում է նվազեցնել սիրտանոթային հիվանդությունների ռիսկը: Այն նաև իջեցնում է «վատ»  խոլեստիրինի քանակությունը արյան մեջ:

Սև թեյի շնորհիվ նաև կարող ենք լավացնել ստամոքսի աշխատանքը և բարձրացնել իմունիտետը: Դա տեղի կունենա ըմպելիքի պոլիֆենալ և հակաբակտերային հատկությունների միջոցով:
Արյան բարձր ճնշումը կարող է մի շարք բարդությունների հանգեցնել :  Սև թեյի օգտագործումը կօգնի իջեցնել  սիստոլային և դիաստոլային ճնշումները:

Ինսուլինը հորմոն է, որ արտադրվում է շաքարի օգտագործումից: Սև թեյը հիանալի ոչ քաղցր ըմպելիք է, որ կօգնի նվազեցնել շաքարի մակարդակը արյան մեջ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ սև թեյը իջեցնում է նաև ինսուլտի ռիսկը: Այն օգնում է պայքարել քաղցկեղածին բջիջների դեմ: Չնայած` սև թեյի օգտագործումը չի բուժի քաղցկեղը, այն կարող է օգնել քաղցկեղածին բջիջների զարգացման դանդաղեցմանը: Սև թեյը լավացնում է ուշադրության  կենտրոնացումը` կոֆեինի և ամիաթթուների պարունակության շնորհիվ:

Ապահով է այս ըմպելիքից խմել  օրական երեք-չորս բաժակ: Սև թեյ հակացուցված է այն մարդկանց, որոնք ունեն բարձր ճնշում, աչքի հիվանդություններ (պատճառն այն է, որ սև թեյըկարող է բարձրացնել ներակնային ճնշումը),  ինչպես նաև չի կարելի այն խմել, եթե մարդ օգտագործում է դեղահաբեր` մանավանդ, երբ դեղահաբերը կոֆեին են պարունակում:

Սոված փորին սև թեյ ըմպելը կարող է հանգեցնել աղեստամոքսային տրակտի խնդիրների: Հարկ է հիշել, որ թունդ սև թեյը միգուցե ատամի էմալը դեղնացնի ավելի շատ, քան սուրճը կամ նույնիսկ ծխելը:

Հղիության ընթացքում պետք է քչացնել սև թեյի օգտագործումը մինչև օրական երկու բաժակի:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ