Գլխավոր էջ Գլխավոր «Ժողովրդի վրա կփորձարկեն AstraZeneca-ն,  իրենք կպատվաստվեն արդյունավետ Սպուտնիկ V-ով»․ Սիլվա Ադամյան

«Ժողովրդի վրա կփորձարկեն AstraZeneca-ն,  իրենք կպատվաստվեն արդյունավետ Սպուտնիկ V-ով»․ Սիլվա Ադամյան

1759
0

Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի՝ «COVAX FASILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ՝ տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Սակայն «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ կարծիքները իրարամերժ են։ Medmedia.am-ը բազմիցս անդրադարձել է այս պատվաստանյութին, ներկայացրել տարբեր մասնագետների գնահատականներ։ Ադեն իսկ աշխարհում, պատվաստված մարդկանց շրջանում գրանցվել են մահվան դեպքեր։ Բայց պատկան մարմինները հերքում են ու պնդում՝ մահերը պատվաստման հետ կապ չունեն։ Medmedia.am—ը զրուցել է կենսաբան-անասնաբույժ Սիլվա Ադամյանի հետ, ով ի դեպ, բավականին լավ տեղեկացված է, ուսումնասիրել է պատվաստանյութերի հետ կապված ցանկացած մանրուք, նաև 20 տարի աշխատել է Հայկական հակաժանտախտային կայանում և իր մասնագիտական գնահատականների համաձայն՝ այս պատվաստանյութը, հիրավի, խնդրահարույց է․

«Եվրոպական միությունը սկզբնական շրջանում ուզեցել է դատական կարգով կասեցնել այս պատվաստանյութի ներմուծումն այլ երկրներ, պնդելով, որ այն միայն ԵՄ տարածքում պետք է իրացվի։ Այնուհետև տարբեր երկրներ սկսեցին արտադրել իրենց պատվաստանյութերը և սկսվեցին խնդիրներ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սկզբում արձանագրել էր, որ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո մարդկանց մոտ թրոմբի հետ կապված  խնդիրներ են առաջանում ու մահվան դեպքեր են գրանցվում Եվրոպական երկրներում, դրանից հետո ԵՄ-ն ԱՀԿ-ի հետ որոշեց, թե այդ ամենը պատվաստանյութի հետ կապ չունի, այսպես ասած՝ խոսքները մեկ արած հերքեցին»,-ասաց մեր զրուցակիցը և հավելեց, որ առաջացած խնդիրներից հետո ԱՀԿ-ն կոծկում է թերությունները․

«Այսօր կարդացի գերմանական լրատվամիջոցներում, որ ԱՀԿ-ն հայտարարել է, թե AstraZeneca պատվաստանյութը հանգիստ կարող եք գնել ու պատվաստվել։ Երրորդ երկրները, ինչպիսին ենք մենք, չեն արդատրում պատվաստանյութ, այլ գնում են։ Մրցակցային պայմաններ ստեղծվեց ու ԱՀԿ-ն տեսավ, որ իրացման խնդիր կա ու այդ պատվաստանյութը սկսեցին իրացնել երրորդ երկրների միջև, այնինչ սկզբից ասում էին՝ միայն Եվրոպայում պետք է տարածվի ու սահմաններից դուրս չգա»,-ասաց Ադամյանը։

Ադամյանի հավաստմամբ՝ մեր առողջապահության նախարարությունը բնականաբար շատ ավելի բաներ գիտի վակցինացիայի մասին․

«Սա քաղաքականություն է, ԱՀԿ-ն ի սկզբանե պարոն Թորոսյանի հետ եկել է համաձայնության, ստորագրել են փաստաթուղթ, որի համաձայն Հայաստանը պարտավորվել է գնել որոշակի չափաբաժին AstraZeneca պատվաստանյութ։ Կարծում եմ որոշ չափաբաժին էլ նվիրատվություն է եղել»,-ասաց Սիլվա Ադամյանը։

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ շատ երկրներ արդեն փորձում են հրաժարվել այդ պատվաստանյութից։

« Առողջապահության նորանշանակ նախարարը մասնագետ չէ, նա պարզապես ստորագրում է Թորոսյանի թողած գործերի տակ։ ԱՆ-ն հասկանու՞մ է, թե ինչ հանցագործություն է անում։ Այո՛, ես դա հանցագործություն եմ համարում։ Հիրավի շատ ծանր հիվանդներ ունենք ու պատվաստանյութը անհրաժեշտություն է, բայց խնդրահարույց պատվաստանյութի ներմուծումը կասկածելի է։ Կորոնավիրուսի երկրորդ տարին է լրացել, բայց պատվաստանյութի փորձարկման համար գոնե հինգ տարի պետք է ։ AstraZeneca-ն չի արդարացրել իրեն անգամ այս տարիների ընթացքում, բայց մեր երկիրը այն ընդունում է։ Համոզված եմ, որ Հայաստանում կգտնվեն այնպիսի մարդիկ, ովքեր չեն տարբերակի ու առաջինը կպատվաստվեն։ Դա էլ կլինի փորձարկում երրորդ երկրի վրա։ Հեռավոր գյուղերում կտանեն ու փորձարկումները կանեն։ Ժողովրդին AstraZeneca—ով կպատվաստեն, բայց իրենք Սպուտնիկ V-ով կպատվաստվեն, որը բավականին արդյունավետ է։ Սա հերթական եղեռն է, որ փորձում են մեր գլխին անել։ Այս մարդկանց դեմը պետք է առնենք, մենք ուրիշ ճանապարհ չունենք։ Պրոցեսները սխալ են գնում, դրա համար էլ այդ մարդիկ իրենց տեղում են ու իրենց սև գործերը շարունակում են»,-սահմանափակեց Սիլվա Ադամյանը։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ