Գլխավոր էջ Uncategorized Որո՞նք են վահանագեղձի ամենատարածված հիվանդությունները

Որո՞նք են վահանագեղձի ամենատարածված հիվանդությունները

351
0

Վահանագեղձը մարդու կարևորագույն օրգաններից մեկն է, որի աշխատանքի խանգարումը կարող է շատ լուրջ հետևանքներ առաջացնել՝ սկսած մազաթափությունից մինչև անպտղություն։ Այս օրգանի կարևորության մասին բոլորը գիտեն, սակայն այնուամենայնիվ ոչ բոլորին են հայտնի դրա աշխատանքի խանգարումների մասին հուշող ախտանշանները, ինչն էլ դժվարացնում է հիվանդության ախտորոշումը։

Գրեթե յուրաքանչյուր երրորդ մեծահասակն ունի վահանագեղձի այս կամ այն ծանրության որևէ հիվանդություն, որոնցից շատերի դեպքում փոփոխությունններն այնքան աննշան են լինում, որ չեն առաջացնում որևէ տհաճ զգացողություն: Ֆունկցիոնալ խանգարումները սովորաբար տեղի են ունենում կյանքի այն փուլերում, որոնք ուղեկցվում են հորմոնալ փոփոխություններով՝ սեռական հասունացման, հղիության կամ դաշտանադադարի շրջանում:

Վահանագեղձի հիվանդությունների մասին հուշող ախտանշաններն անչափ բազմազան են ու ատիպիկ, ինչը հաճախ պայմանավորված է լինում այլ պատճառներով։ Սա է պատճառը, որ վահանագեղձի խանգարումների տիպիկ ախտանշաններ գրեթե գոյություն չունեն, ուստի հարկավոր է շատ ավելի զգոն լինել խնդիրը ժամանակին հայտնաբերելու համար։

Վահանագեձի ամենատարածված հիվանդություններից մեկը հիպոթիրեոզն է, որը բնորոշվում է վահանագեղձի թերֆունկցիայով ու անհրաժեշտ հորմոնների արտադրության նվազմամբ կամ բացակայությամբ։ Այս հիվանդությունը կարող է լինել բնածին կամ զարգանալ ավելի ուշ՝ հանգեցնելով նյութափոխանակության դանդաղման և մի շարք այլ խանգարումների։ Ընդ որում՝ այն առավել հաճախ նկատվում է տարեցների մոտ։

Հիվանդների շուրջ 10 տոկոսի մոտ այս հիվանդությունը քրոնիկ բնույթ է կրում, իսկ բորբոքված վահանագեղձն անդադար նորմայից քիչ հորմոն է արտադրում։ Առհասարակ վահանագեղձի քրոնիկ բորբոքումը՝ Հաշիմոտոյի թիրոդիտն ամենատարածված աուտոիմունային հիվանդություններից մեկն է։ Այս հիվանդության ամենատարածված ախտանշաններից մեկն ընկճախտն է, ուստի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ընկճախտի յուրաքանչյուր երկրորդ դեպքը պայմանավորված է վահանագեղձի հիվանդություններով։ Մյուս տարածված ախտանշաններն են քաշի ավելացումն ու ցրտի մշտական զգացողությունը։

Ոչ պակաս տարածված խանգարում է նաև հիպոթիրեոզը՝ վահանագեղձի գերակտիվությունը, որը սովորաբար ուղեկցվում է նյութափոխանակության արագացմամբ։ Ընդ որում՝ շատ հաճախ վահանագեղձի կայուն թերֆունկցիային նախորդում է օրգանի հիպերակտիվությունը, ինչը պայմանավորված է լինում վահանագեղձի հորմոնների մակարդակի անկմամբ։ Այս խանգարման ախտանշանները, որպես կանոն, ավելի քիչ արտահայտված են լինում, հատկապես՝ տարեցների մոտ։ Առավել հաճախ խանգարումն ուղեկցվում է սրտամկանի հետ կապված խնդիրներով, ուստի հաճախ մարդիկ չեն վերագրում դրանք վահանագեղձին։

Հիպերթիրեոզի յուրահատուկ տեսակներից մեկն է բազեդովյան հիվանդությունը, որի դեպքում հակամարմինները խթանում են վահագեղձի աշխատանքը, ինչի հետևանքով այն շարունակում է հորմոններ արտազատել։ Այս հիվանդությանը բնորոշ են դուրս ցցված աչքերը ինչը պայմանավորված է լինում դրանց հետևում ճարպային հյուսվածքների ինտենսիվ աճով։

Մեծացած վահանագեղձը հեշտությամբ հայտնաբերվում է ուլտրաձայնային հետազոտության միջոցով։ Բացի այդ, վահանագեղձի հիվանդությունները կարելի է ախտորոշել նաև արյան լաբորատոր հետազոտության միջոցով, որը ցույց կտա օրգանիզմում թիրեոխթան (թիրեոտրոպ) հորմոնի մակարդակը։ Այս հորմոնը, որն արտադրում է հիպոֆիզը, ստիպում է վահանագեղձին հորմոններ արտադրել։ Դրա մակարդակի խանգարման դեպքում մասնագետը ստուգում է օրգանիզմում եռյոդթիրոնին և թիրոքսին հորմոնների մակարդակը կամ հակամարմինների քանակությունը, եթե կան Հաշիմոտոյի թիրեոդիտի կածկածներ։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ