Գլխավոր էջ Uncategorized Մշակվել է մալարիայի ախտորոշման առաջին ՊՇՌ թեստը

Մշակվել է մալարիայի ախտորոշման առաջին ՊՇՌ թեստը

932
0

«Ռոսպոտրեբնադզորի» (Ռուսաստան) Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները մշակել են մալարիայի ախտորոշման առաջին ՊՇՌ թեստը:

Գերատեսչության կայքում հաղորդվում է, որ թեստն ունի բարձր վերլուծական զգայունություն՝ թույլ տալով խնդիրը հայտնաբերել նույնիսկ վարակման ցածր մակարդակում, ինչպես նաեւ հիվանդության գաղտնի շրջանում եւ առաջին փուլում:

Նոր մեթոդը թույլ կտա խուսափել արյան վատ որակի դեղամիջոցների դեպքում մանրադիտակային անալիզի կեղծ դրական արդյունքներից, հայտնում է Rg.ru-ն:

Նշենք, որ ամեն տարի աշխարհում գրանցվում է վարակման մոտ 250 մլն նոր դեպք եւ մալարիայի հետեւանքով մահվան շուրջ կես միլիոն դեպք: Առավել խոցելի են մինչեւ 5 տարեկան երեխաները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ