Գլխավոր էջ Uncategorized Իսրայելում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ

Իսրայելում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ

497
0

Կենսաբանները առանձնացրել են նոր տեսակի կորոնավիրուսի նոր շտամ: Այն սկիզբ է առել Իսրայելում 2020-ի աշնան վերջին, և տարբերվում է վիրուսի մյուս տեսակներից կեղևի հիմնական սպիտակուցի յուրահատուկ մուտացիայով: Գիտնականները հրապարակել են վիրուսի նկարագրությունը medRxiv-ում:

«P681H շտամը սկսել է հանդիպել հիվանդների կենսահեղուկի նմուշներում մոտավորապես նոյեմբերի 2020-ին, բայց դրա գոյության հետքերը կարելի է գտնել հոկտեմբերին հավաքված նմուշներում: Ենթադրվում է, որ այս մուտացիան արագացնում է կորոնավիրուսի նոր տեսակի տարածումըւ: Ենթադրաբար, դա չի ուժեղացնում վարակի ախտանշանները», – գրում են հետազոտողները:

Նմուշներն ուսումնասիրելիս Իսրայելի առողջապահության նախարարության Կենտրոնական վիրուսաբանության լաբորատորիայից Նետա Ցուկերմանի ղեկավարած կենսաբանների խումբը հայտնաբերել է մեկ այլ նման տեսակ: Այն ամբողջ երկրում սկսել է տարածվել 2020-ի աշնան վերջին:

RNA վիրուսների մնացորդները հաճախ մնում են կոյուղու ջրի մեջ, ուստի դրանք կարող են օգտագործվել համաճարակաբանական իրավիճակին հետևելու և SARS-CoV-2 նոր տեսակների որոնման համար: Վերլուծելով Իսրայելի տարբեր քաղաքներից նմուշները, որոնք հավաքվել էին 2020-ի օգոստոսից մինչև 2021-ի հունվար ընկած ժամանակահատվածում, գիտնականները նկատել են, որ դրանք պարունակում են անսովոր մեծ թվով նոր տեսակի կորոնավիրուսի գենոմի բեկորներ՝ նույն P681H մուտացիայով:

Հաշվարկները գիտնականներին ստիպել են ենթադրություններ անել, որ P681H-ն ավելի վարակիչ է դարձնում վիրուսը: Ուստի կենսաբաններին հետաքրքրում է, թե որքանով է այս մուտացիան տարածված Իսրայելի բնակիչների շրջանում:

Ցուկերմանն ու նրա գործընկերներն ուսումնասիրել են կենսաբանական հեղուկների մի քանի հարյուր նմուշ այն հիվանդներից, որոնք անցյալ տարվա աշնան վերջին COVID-19-ով են վարակվել: Այս վերլուծությունը հանգեցրել է այն եզրակացության, որ Իսրայելում հայտնվել է նոր եզակի SARS-CoV-2 շտամ: Այն բնութագրվում է ոչ միայն P681H մուտացիայով, այլ նաև ՌՆԹ կառուցվածքի որոշ այլ փոփոխություններով:

Ըստ Ցուկերմանի և նրա գործընկերների՝ նոր մուտացիան դեռ չի ազդել վարակումնների քանակի կամ դա կրողների հոսպիտալացման հաճախականության վրա: Գիտնականները շարունակում են վերահսկել այս տեսակի գենոմում մուտացիաների հետագա տարածումն ու կուտակումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ